Այս պահին Երևանի Ազատության հրապարակում տեղի է ունենում ակցիա՝ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի։
Ցուցարարները պահանջում են անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը (արգելափակված Ադրբեջանի կողմից է անցյալ տարվա դեկտեմբերի 12-ից) և մարդասիրական օգնություն ուղարկել Արցախ։
Ցուցարարների մի մասը երթով շարժվում է դեպի ՄԱԿ-ի երևանյան գրասենյակ՝ ակցիան շարունակելու։