Ի աջակցություն Արցախին ակցիայի մասնակիցները փակել են Երևանի քաղաքապետարանի շենքի հարակից խաչմերուկը։ Նրանք երթով անցնում են Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնով՝ վանկարկելով «Միացում» և կոչ անելով թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի իրենց հայրենակիցներին միանալ արցախահայության մղած կենաց-մահու պայքարին։
Երթի մասնակիցները ակցիայի են դուրս եկել «Արցախը մենք ենք», «Բաց կյանքի ուղի», «Ոչ Արցախի շրջափակում», «Բացե՛ք Լաչինի (Բերձոր) միջանցքը» եռալեզու կարգախոսներով պաստառներով։ Նույն գրություններն են երեխաների և դեռահասների շապիկների վրա։