Արցախի նախկին պետնախարար, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները որակել է որպես Արցախի ժողովրդին ցեղասպանության ենթարկելու մտադրություն։
«Ալիևի այսօրվա հայտարարությունը միայն մեկ բանի մասին է փաստում՝ նրա ռազմավարության նպատակը արցախցիների բռնի տեղեհանումը կամ ցեղասպանությունն իրագործելն է։ Այս իսկ պատճառով ես տեղափոխվել եմ Արցախ և միշտ խոսել եմ դրա մասին։ Ինչպիսի՞ն է այս դեպքում պաշտոնական Երևանի դիրքորոշումը. շարունակել Ադրբեջանի կազմում արցախահայերի իրավունքների հետ կապված դեմոգոգիան այլևս հնարավոր չէ։ Նա ցանկանում է վերացնել կամ որպես ստրուկների վերաբերվել Արցախում ապրող հայերին: Ալիևի առաջարկած մոդելը նվաստացուցիչ և անպատիվ կյանքն է՝ ատրճանակը մեր ճակատին պահած»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Վարդանյանը։
Նա վերահաստատել է այն ամենն, ինչ ասել էր Հակոբավանքի իմ ելույթում․ «Մենք երբեք դրա հետ չենք համաձայնվի։ Մենք պայքարելու ենք մինչև վերջ: Վերջնակետը հատված է ՝ կա՛մ դու կանգնում ես ի պաշտպանություն Արցախի, կա՛մ դու ողջ հայ ժողովրդի դեմ ես»,- ընդգծել է Վարդանյանը։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելու պատրաստակամության մասին՝ Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների երաշխիքներով։