Բավ է պառակտվել
28-08-2023 15:04

2 քաղաքացի կրակել են Արցախի նախագահի նստավայրի ուղղությամբ. ոստիկանությունը մանրամասներ է ներկայացնում

Արտակարգ պատահար է տեղի ունեցել կիրակի գիշերը Ստեփանակերտում։
Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 28-ին ժամը 03:05-ին ոստիկանության ՊՊԾ գումարտակի ոստիկանը հերթապահ մասում հաղորդել է, որ Ստեփանակերտ քաղաքի Փետրվարի 20 փողոցում՝ Արցախի հանրապետության նախագահի նստավայրի ուղղությամբ զինված հարձակում է տեղի ունեցել:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության օպերատիվ խումբը, տաք հետքերով ձեռնարկած միջոցառումների արդյունքում, Մարտունի փողոցից նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկել անսթափ վիճակում գտնվող 2 քաղաքացու՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Տ.Հ.-ին (ծնված 1983թ.) և Ա. Ա.-ին (ծնված 1981թ.):
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ գիշերը ժամը 03:00-ի սահմաններում, նախնական համաձայնությամբ և ոգելից խմիչքների ազդեցությամբ՝ վերջիններս ներկայացել են նախագահի նստավայր և կրակոցներ արձակել շենքի և տարածքում ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցների ուղղությամբ:
Փաստի կապակցությամբ ՔԿ-ում հարուցվել է քրեական գործ։

Ադրբեջանական զինուժը վեց ժամից ավելի կրակել է Արցախում դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանցիները կրակել են Արցախի քաղաքացիական անձանց ուղղությամբ
Արցախի նախագահը ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել կառավարությունում՝ առկա մարտահրավերների քննարկման նպատակով
Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է իր հրաժարականի մասին
Արցախի նախագահի ընտրությունները կկայանան սեպտեմբերի 9-ին․ կա միայն մեկ թեկնածու