Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել կառավարությունում, հայտնում է նախագահի աշծատակազմից:
Քննարկվել են Արցախի շուրջ ռազմաքաղաքական և երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին առնչվող հարցեր:
Նա նշել է, որ երկրում իրականացվող բոլոր աշխատանքների ու մշակվող ծրագրերի հիմքում պետք է լինեն անվտանգային ռիսկերը, շրջափակման, էներգետիկ ճգնաժամի և այլ հանգամանքների երկարատև առկայությունը:
Այդ համատեքստում նախագահը տվել է մի շարք նոր կարճաժամկետ ու երկարաժամկետ հանձնարարականներ՝ անվտանգային ռիսկերի դիմակայման, շրջափակման ու էներգետիկ ճգնաժամի հարուցած հիմնախնդիրների հաղթահարման նպատակով: