Բավ է պառակտվել
18-08-2023 20:04

Արցախի նախագահը բնակչության անվտանգության ապահովմանը վերաբերող հանձնարարականներ է տվել ուժայիններին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 18-ին հանդիպել է ԱՀ Պաշտպանության բանակի հրամկազմի հետ:

Քննարկվել են Արցախի Հանրապետության պաշտպանունակությանը վերաբերող հարցեր: Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կամո Վարդանյանը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը:

«Նախագահ Արայիկ Հարությունյանը տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք վերաբերում էին լիակատար պաշարման պայմաններում ԱՀ բնակչության անվտանգության ապահովմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի՝ գերնպատակ ունենալով առաջնահերթորեն ապահովել բնակչության ֆիզիկական անվտանգությունը․ նախագահ
Արցախի նախագահը ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել կառավարությունում՝ առկա մարտահրավերների քննարկման նպատակով
Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է իր հրաժարականի մասին
Արցախի նախագահի ընտրությունները կկայանան սեպտեմբերի 9-ին․ կա միայն մեկ թեկնածու
Արցախի Ազգային ժողովի նախագահը միացել է Ստեփանակերտի հրապարակում անցկացվող նստացույցին