Բավ է պառակտվել
26-06-2023 18:37

Ադրբեջանական դիրքերից կրակել են Արցախի քաղաքացիական անձի ուղղությամբ

Ադրբեջանական մարտական դիրքից կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Արցախի քաղաքացու ուղղությամբ, հայտնում են Արցախի ՆԳՆ-ից։

«Հունիսի 25-ին, ժամը 16:00-ի սահմաններում հրաձգային տարբեր զինատեսակներով կրակել են Արցախի Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի 22-ամյա բնակիչ Միքայել Մեժլումյանի ուղղությամբ, որը Մյուրիշենից Ավդուռ տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածի դաշտում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ է իրականացրել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ կրակոցների արդյունքում գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։ Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին:

Ադրբեջանցիները կրակել են Արցախի քաղաքացիական անձանց ուղղությամբ
Ադրբեջանցիները կրակել են Գեղարքունիքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
Ադրբեջանը ձգտում է արտոնագիր ստանալ իրենց հանցավոր ծրագրերն անպատիժ իրականացնելու համար. Արցախի ԱԳՆ
Ադրբեջանական զինուժը վեց ժամից ավելի կրակել է Արցախում դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ. ՀՀ-ում ԱՀ ներկայացուցչություն