Հայաստանի քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել ՀՀ Արարատի մարզի Երասխ քաղաքում կառուցվող գործարանի ուղղությամբ հակառակորդի դիրքերից կրակոցներ արձակելու դեպքի առթիվ, հայտնում է հանրապետության քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 15-րդ կետերի հատկանիշներով (ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար մեկ կամ մի քանի անձանց կյանքից զրկելու դիտավորություն)։
Կատարվում է նախաքննություն։ Իրականացվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Ձեռնարկվել են անհետաձգելի ապացուցողական և վարույթային գործողություններ:
Երեկ և այսօր ադրբեջանական զինուժը կրակ է արձակել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանի ուղղությամբ (նախագծի արժեքը 70 մլն դոլար է)։ Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ այսօր արջակված կրակոցների հետեւանքով երկու օտարերկրացի է վիրավորվել։ Տուժածները շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի քաղաքացիներ Մուհամադ Ասիֆն ու Միրհասան Սահաջանն են։ Նրանք բարեհաջող վիրահատել են, վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Բավ է պառակտվել