Բավ է պառակտվել
14-10-2023 19:13

Էրեբունի-Երևանը 2805 տարեկան է

Էրեբունի-Երևանը 2805 տարեկան է. Այս առիթով Էրեբունի վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է գրառում՝ քաղաքի մասին պատմական ակնարկով։

«Մեր մայրաքաղաքի հիմնադրման առաջին տարեդարձը՝ 2750-րդ ամյակը, նշվել է 1968թ. հոկտեմբերին։ Այդ օրերի նշանակալից իրադարձություններից էր նաև Երևանի հիմնադրման թանգարանի բացումն Արին-Բերդ բլրի ստորոտում և թանգարանին հարող փողոցի անվանակոչումը՝ «Էրեբունի»։
Գրեթե միշտ այս օրերին ամբողջ քաղաքը՝ հատկապես Էրեբունի փողոցը, լեփ-լեցուն էր մարդկանցով: Մեծ տոնախմբությունը համախմբում էր ոչ միայն տեղի բնակիչներին, այլև աշխարհասփյուռ հայությանը: ԵՎ մենք լիահույս ենք, որ դեռ շատ առիթներ կունենանք մեր սրտի մայրաքաղաքի տարեդարձը մեծ տոնախմբությամբ տոնելո»,- նշվում է գրառման մեջ։

Երևանի կենտրոնում ավտոկայանատեղիի տարեկան վճարը կհասնի 160․000 դրամի․ նախագիծ
Գյումրու նախկին ղեկավարի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Սիցիլիական մաֆիայի դեմ լայնածավալ գործողության արդյունքում մոտ 130 մարդ է բերման ենթարկվել
Աբովյանում կրակոցներից մեկ վիրավոր է
Իշխանությունները մտադիր են ձերբակալել մի հայի, ով դեմ է արտահայտվել ադրբեջանցիների ազատ տեղաշարժին ողջ երկրում։