Բավ է պառակտվել
29-11-2023 14:10

Երևանի կենտրոնում ավտոկայանատեղիի տարեկան վճարը կհասնի 160․000 դրամի․ նախագիծ

Երևան համայքնում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերի առաջարկվող փոփոխություններով պայմանավորված՝ ավտոկայանատեղիների վճարների դրույքաչաափերը սահմանվելու են գոտիավորման սկզբունքով, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:

Առաջարկվում է Երևան քաղաքում սահմանել Ա և Բ գոտիներ:

Ա գոտի․ ներառում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյանի պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեո փողոցների շրջանակը, ընդհանուր՝ շուրջ 40 փողոց և պողոտա: Նշված հատվածներում ըստ առաջարկվող տարբերակի, նախատեսվում է կիրառել հետևյալ դրույքաչափերը.

Յուրաքանչյուր 1 ժամվա համար ՝ 300 դրամ
Յուրաքանչյուր 1 օրվա համար՝ 2000 դրամ
Մեկ շաբաթվա համար՝ 5000 դրամ
Մեկ ամսվա համար՝ 18000 դրամ
Մեկ տարվա համար՝ 160 000 դրամ

Բ գոտի․ ներառում է Կենտրոն համայնքի (բացառությամբ Ա գոտու) և Արաբկիր համայնքի (որտեղ կան «կարմիր գծեր») տարածքը։

Յուրաքանչյուր 1 ժամվա համար ՝ 200 դրամ
Յուրաքանչյուր 1 օրվա համար 1000 դրամ
Մեկ շաբաթվա համար՝ 2000 դրամ
Մեկ ամսվա համար՝ 4000 դրամ
Մեկ տարվա համար՝ 24000 դրամ


«Մասնավորապես՝ հաջորդիվ փոքր կենտրոնում ավելանալու են հասարակական տրանսպորտի համար առանձնացված երթևեկելի գոտիները: Այլ կերպ ասած՝ առաջարկվող փոփոխությունների ամբողջ տրամաբանությունը հասարակական տրանսպորտի համար առաջնահերթություն սահմանելն է», – նշել է Կոստանյանը ֆեյսբուքում։

Ընդդիմության հանրահավաքը Երևանի կենտրոնում՝ հաջակցություն Արցախի (տեսանյութ)
Էրեբունի-Երևանը 2805 տարեկան է
Երևանի կենտրոնի և ևս մեկ վարչական շրջանի բնակիչները 36 ժամ ջուր չեն ունենա
Արցախին աջակցության ակցիաներ են անցկացվում Երևանի կենտրոնում
Ջրանջատում Երևանի կենտրոնում և մայրաքաղաքի ևս երկու վարչական շրջանում