Հանրապետության հրապարակում՝ Կառավարության շենքի մոտ, տեղի է ունենում ընդդիմության հանրահավաքը՝ ի պաշտպանություն Արցախի։
Չորեքշաբթի ավելի վաղ ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը կոչ էր արել համաքաղաքացիներին այսօր կեսօրին գալ հանրահավաքի՝ Արցախի և Հայաստանի հարցը իշխանափոխության միջոցով լուծելու համար։
Նախօրեին Երևանի կառավարության շենքի մոտ տեղի է ունեցել բողոքի ցույց՝ կապված Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետ։ Հավաքվածները Հայաստանի իշխանություններից պահանջում էին միջոցներ ձեռնարկել Արցախին ու արցախցիներին պաշտպանելու համար։
Երեկոյան ցուցարարները հավաքվել էին հրապարակում՝ փակելով մուտքը բոլոր փողոցներից։ Արցախին աջակցող հանրահավաքի մասնակիցները փորձել են վրաններ տեղադրել, ծեծկռտուք է տեղի ունեցել իրավապահների հետ, կիրառվել են հատուկ միջոցներ։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժել է 34 մարդ (16 ոստիկան և 18 քաղաքացիական անձ): Ոստիկանությունը ձերբակալություններ է իրականացրել, մի քանի քրեական գործեր են հարուցվել։