Բավ է պառակտվել
17-07-2023 16:28

ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ հանրահավաք է անցկացվում՝ երեխաների մասնակցությամբ. նրանք պահանջում են ապաշրջափակել Լաչինի միջանցքը

ԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ երեխաների մասնակցությամբ հանրահավաք է անցկացվում, նրանք պահանջում են ապաշրջափակել Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանին կապող միակ «կյանքի ճանապարհն է»և 2022 թվականի դեկտեմբերի 12-ից արգելափակված է Ադրբեջանի կողմից։

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի տնօրեն, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը հայտարարեց, որ ցուցարարները պահանջում են ՄԱԿ-ից իրականացնել արցախցիների արդարացի պահանջները։

Նրա խոսքով, անհրաժեշտ է ստեղծել և կիրառել բոլոր այն մեխանիզմները, «որոնց մասին գեղեցիկ գրված է ՄԱԿ-ի կայքում», այդ թվում՝ երեխաների իրավունքներին առնչվող։

«Մենք պահանջում ենք, որ միջազգային հանրությունը չսահմանափակվի հայտարարություններով, այլ քայլեր ձեռնարկի, մասնավորապես՝ պատժամիջոցներ սահմանի ցեղասպան քաղաքականություն վարող անձանց նկատմամբ»,- ասաց նա՝ խոսելով արցախահայության նկատմամբ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին։

Այնուհետ Ալավերդյանը և հանրահավաքի ևս երկու մասնակից գնացին հանդիպելու ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ։

Ուրբաթ առավոտյան Արցախի մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում մեկնարկել է Համաժողովրդական շարժման շտաբի կազմակերպած անժամկետ հանրահավաքը՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման պահանջով։ Վերածննդի հրապարակում և ռուս խաղաղապահների տեղակայման վայրի մոտ խփած վրաններում մշտապես կգտնվեն շարժման ակտիվիստներ։

Լաչինի միջանցքի ապաշրջափակման պահանջով Ստեփանակերտում հանրահավաք է ընթանում
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակիցներն այցելել են Լաչինի միջանցքի սկզբնամաս
Ընդդիմության հանրահավաքը Երևանի կենտրոնում՝ հաջակցություն Արցախի (տեսանյութ)
ՄԱԿ-ի համապարփակ մասնակցությունն անհրաժեշտ է առավել քան երբևէ. միջազգային կառույցների ներկայացուցիչներն այցելել են Կոռնիձոր
Ակցիա ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց՝ ի պաշտպանություն Արցախի. քաղաքացիները ալյուրով պարկերով փակել են մուտքը