Բավ է պառակտվել
21-08-2023 17:11

Թավշյա սեզոնին ռուսաստանցիների հանգստի ամենապահանջված ուղղությունների շարքում Երևանն առաջ է անցել Հռոմից և Փարիզից

Երևանն այս ամռանը դարձել է ռուսաստանցիների հանգստի ամենապահանջված ուղղություններից մեկը։ Այս մասին տեղեկացրել է Газета.Ru-ն՝ հղում կատարելով OneTwoTrip-ի վերլուծաբանների հետազոտությանը։ Հայաստանի մայրաքաղաքը երկրորդ տեղն է զբաղեցրել՝ զիջելով Ստամբուլին։

Ստամբուլին բաժին է ընկնում օտարերկրյա բոլոր պատվերների 8,9 տոկոսը, բայց մեկ տարում այդ բաժինը նվազել է 3,3 տոկոսով։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Երևանը, որտեղ ձևակերպվել է նախնական պատվերների 4,3 տոկոսը. Հայաստանի մայրաքաղաքն այս տարի 34,4 տոկոսով ավելի պահանջված է եղել։ Առաջատարների եռյակը եզրափակում է Հռոմը (3,5 տոկոս), որի հյուրանոցների պահանջարկը 2022թ. համեմատ ավելացել է 43,5 տոկոսով։
Թոփ տասնյակի մեջ են նաև Փարիզը (բաժինը կազմում է 3,1 տոկոս՝ +63,2%), Ռիմինին (2,9 տոկոս, պահանջարկն ավելացել է մոտ 10 անգամ), Դուբայը (2,5 տոկոս-7,4 տոկոս), Անթալիան (2,1 տոկոս-36,4 տոկոս), Բանգկոկը (1,9 տոկոս, +80,0 տոկոս), Բուդապեշտը (1,7 տոկոս, մոտ եռակի աճ) և Միլանը (1,6 տոկոս-30,4 տոկոս)։
Ավելացել է նաև հետաքրքրությունը Սեուլի (4,6 անգամ), Աթենքի (2,8 անգամ), Բուդապեշտի (2,3 անգամ) և Մադրիդի (2,2 անգամ) հյուրանոցների հանդեպ։ 2 անգամ ավելի շատ հյուրանոցային պատվերներ են ձևակերպվել Աբու Դաբիում, Բաթումում, Բելգրադում և Բաքվում, իսկ Բանգկոկի հյուրանոցները նախապես պատվիրել են 80,0 տոկոսով ավելի հաճախ։

Մոսկվան և Երևանը ստիպված կլինեն դիվանագիտական լուծում գտնել՝ կապված Հայաստանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի վավերացման հետ
Գյումրու նախկին ղեկավարի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Սիցիլիական մաֆիայի դեմ լայնածավալ գործողության արդյունքում մոտ 130 մարդ է բերման ենթարկվել
Աբովյանում կրակոցներից մեկ վիրավոր է
Իշխանությունները մտադիր են ձերբակալել մի հայի, ով դեմ է արտահայտվել ադրբեջանցիների ազատ տեղաշարժին ողջ երկրում։