Բավ է պառակտվել
28-04-2020 16:32

Հայաստանի քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել հոսանքի և գազի անջատումների դեմ

Երեքշաբթի Հայաստանի մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել կառավարության մոտ չվճարումների պատճառով հոսանքի և գազի անջատումների դեմ։

Ակցիայի մասնակիցները կարծում են, որ երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում էլեկտրաէներգիայի և գազի անջատումները անմարդկային են և անթույլատրելի։

Նրանք նշել են, որ չնայած փոքր ակցիաներն արդեն տվել են իրենց արդյունքները (վերսկսվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը մի շարք քաղաքացիներին), սակայն ակցիաները չեն դադարեցվի, քանի որ “վաղը կարող են երկրի շատ բնակիչների գազն անջատել”։

Քաղաքացիները պահանջում են իշխանություններից վերանայել որոշումը և աջակցել բնակչությանը։ Ոստիկանությունը կազմել է վարչական իրավախախտման արձանագրություններ (շուրջ 100հազ դրամ տուգանք) ակցիային մասնակցող շուրջ մեկ տասնյակ քաղաքացիների նկատմամբ։

Հիշեցնենք, որ մարտի 25-ին Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ստեղծված իրավիճակն՝ ընդհուպ մինչև արտակարգ դրության ավարտը, ճանաչել էր ֆորս մաժորային, ինչը խոչընդոտ է հանդիսանում բնակչության կողմից կոմունալ վճարումներ կատարելու համար։ Սակայն արդեն ապրիլի 22-ին հանձնաժողովը հայտարարեց, որ կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը համարվում է վերացած։ Նույն օրը Հայաստանում բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման ընկերությունները բաժանորդներին հորդորեցին երեք օրվա ընթացքում կատարել կոմունալ վճարումները՝ սպառնալով դադարեցնել ծառայությունների մատուցումն: Այս որոշումներն առաջացրեցին հասարակության վրդովմունքը:

Ինչպես գրել է Gisher.news-ը, երեքշաբթի վարչապետ Փաշինյանը հորդորել է քաղաքացիներին վճարել կոմունալ ծառայությունների դիմաց, հակառակ դեպքում դա կարող է հանգեցնել տնտեսական կոլապսի: