20-06-2026 20:43

Ուժեղ կարկուտը զգալի վնասներ է հասցրել Գյումրիին և տասնյակ այլ համայնքների

Գյումրին և մեկ տասնյակ համայնքներ մեծ վնասներ կրեցին երեկ երեկոյան տեղացած խոշոր կարկուտից։ Տուժել են բազմաթիվ մեքենաներ, շենքերի տանիքներ, արևային կայաններ և գյուղատնտեսական ցանքատարածություններ։

Բնակիչները հիշում են, որ նման ուժգնության կարկուտ չեն տեսել տասնամյակներ շարունակ։ Նրանք պահանջում են կառավարությունից փոխհատուցել կրած վնասները, քանի որ ապահովագրական ընկերությունները հրաժարվում են օգնել։

Գյումրիի Մուշ և Անի թաղամասերում տասնյակ ավտոմեքենաներ են վնասվել, դրանց դիմապակիները կոտրվել, իսկ ներկը՝ պոկվել։ Մուշում գործող վարդերի ջերմոցային տնտեսությունը նույնպես զգալի վնաս է կրել։

Հայկավան գյուղում ավելի քան 550 հեկտար հացահատիկի ցանքատարածության 90%-ը ոչնչացել է, գրեթե ոչինչ չի մնացել հնձելու։ Գյուղի վարչական ղեկավարը հայտնեց, որ 37 մեքենա, տանիքներ, ջրատաքացուցիչներ և արևային կայաններ են վնասվել։

Ջիվան Հովհաննիսյանը, ով կարկուտի ժամանակ դաշտում է եղել, վնասվածք է ստացել գլխին՝ չնայած տրակտորի տակ թաքնվելուն։ Նա հաստատում է, որ կարկուտի հատիկները «սուրճի բաժակի չափ» էին։ Տուժած բնակիչները սպասում են պետական աջակցության և փոխհատուցման, մինչդեռ պաշտոնական արձագանքը վնասների գնահատման և փոխհատուցման վերաբերյալ դեռևս բացակայում է։ Անորոշ է մնում, թե երբ և ինչ չափով կտրամադրվի օգնություն։

Բաքվի ռազմավարությունն ու Երևանի աշխարհաքաղաքական փակուղին. «Արևմտյան Ադրբեջանից» մինչև Սահմանադրության փոփոխություն
ԿԸՀ-ն թույլատրեց մեղադրանք առաջադրել Ռոբերտ Քոչարյանին և Դավիթ Ղազինյանին
«Միասնության թևեր» կուսակցությունը մերժում է ընտրությունների արդյունքները՝ խոսելով բազմաթիվ խախտումների մասին
Հարություն Մնացականյանը կառավարությանը մեղադրում է գյուղատնտեսության ոլորտում «խաբեության» մեջ
Խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. ԲՀԿ-ի ճակատագիրը դեռ անորոշ է