Բավ է պառակտվել
04-07-2024 16:37

Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. տուժել է 2 երեխա և 5 մեծահասակ.

Այսօր առավոտյան Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով յոթ մարդ է տուժել։

Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրում վթարային ազդանշանը ստացվել է ժամը 09:48-ին։

Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարական ջոկատը պարզել է, որ բախվել են Opel-ն ու Mercedes-Benz-ը։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հոսպիտալացվել են և՛ վարորդները, և՛ հինգ տուժածներ, այդ թվում՝ երկու երեխա՝ ծնված 2020 և 2022 թվականներին։ Բժիշկները նրանց վիճակը գնահատել են բավարար։

Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի զոհ է դարձել 11 մարդ
Գյումրու նախկին ղեկավարի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Սիցիլիական մաֆիայի դեմ լայնածավալ գործողության արդյունքում մոտ 130 մարդ է բերման ենթարկվել
Աբովյանում կրակոցներից մեկ վիրավոր է
Իշխանությունները մտադիր են ձերբակալել մի հայի, ով դեմ է արտահայտվել ադրբեջանցիների ազատ տեղաշարժին ողջ երկրում։