Բավ է պառակտվել
14-08-2023 11:33

Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի զոհ է դարձել 11 մարդ

Կիրակի լույս երկուշաբթի գիշերը խոշոր ողբերգական վթար է տեղի ունեցել Երևան-Գյումրի ավտոճանապարհին։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 14-ին, ժամը 00:27-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը։
Գյումրու ԲԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Գյումրու ԲԿ են հոսպիտալացվել տուժածներ Մ. Գ.-ն (ծնված 1996 թ.), Լ. Ղ.-ն (ծնված 1989 թ.), Հ. Պ.-ն (ծնված 1990 թ.), Պ. Ա.-ն (ծնված 1985 թ.), Է. Ք.-ն (ծնված 2000 թ.) և Է. Ս.-ն (ծնված 1984 թ.): Այնուհետև Է. Ս.-ն (ծնված 1984 թ.) տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ:
ՃՏՊ-ի հետևանքով մահացել է 11 քաղաքացի:

Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. տուժել է 2 երեխա և 5 մեծահասակ.
Երևան-Գյումրի ավտոճանապարհին ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուբեն Վարդանյանի որդին հայտնել է ադրբեջանական բանտում հոր ամբողջական մեկուսացման մասին
Թևանյան. «Մայր Հայաստանը» դատարանում հաղթանակ տարավ կարմիր և կապույտ գծերով ավտոկայանատեղիների թանկացման դեմ.
Nikkei. Honda-ն և Nissan-ը պլանավորում են բանակցություններ սկսել հնարավոր միաձուլման շուրջ