Բավ է պառակտվել
11-04-2024 00:17

«Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի գործով հիմնական դատալսումները շարունակվելու և ավարտվելու են վաղը». Մելիքյան

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի գործով հիմնական դատալսումները շարունակվելու և ավարտվելու են վաղը՝ ապրիլի 11-ին։

Հավանաբար, վերդիկտը կհրապարակի նույնպես վաղը։ Դատական նիստը տեղի կունենա ժամը 17:00-ին՝ Երևանի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում (Տիգրան Մեծի 23/1):

Հիշեցնեմ, որ նախորդ դատական նիստն ընդհատվեց Մալյանի վերջին խոսքի ընթացքում, երբ դատարանն անսպասելիորեն հայտարարեց, որ դատալսումները կշարունակվեն դռնփակ ռեժիմով։ Մալյանը գրավոր հրաժարվեց դռնփակ նիստին մասնակցելուց, իսկ դատարանը դռնփակ նիստում որոշեց վերադառնալ բռնբաց ռեժիմի։

Այսպիսով, վաղվա նիստը լինելու է ԴՌՆԲԱՑ, այսինքն՝ մուտքն ազատ է լինելու թե՛ լրատվամիջոցների և թե՛ քաղաքացիների համար (բացառությամբ՝ դատարանի գնահատմամբ «դատական նիստի կարգը խախտած» քաղաքացիների)։

Հիշեցնեմ նաև, որ Մալյանն անազատության մեջ է 2023թ. սեպտեմբերի 20-ից։ Արդեն շուրջ 7 ամիս»։

 

 

Մայր Աթոռը հորդորում է դադարեցնել անվայել և պախարակելի գործելաոճը Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ
Ինչ խստացումներ կլինեն ՌԴ մուտք գործող օտարերկրացիների համար. պարզաբանում է փորձագետը
ԶԼՄ-ն պարզել է, թե որտեղ է անցկացրել վարչապետի ընտանիքը Մայրության և գեղեցկության օրը
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Արավուսի ու Խոզնավարի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
Ունենք ընտրության երեք ճանապարհ․ ԱԱԾ պահեստազորի սպաներ