Բավ է պառակտվել
09-04-2024 13:56

ԶԼՄ-ն պարզել է, թե որտեղ է անցկացրել վարչապետի ընտանիքը Մայրության և գեղեցկության օրը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքն ապրիլի 6-ը և 7-ը՝ Մայրության և գեղեցկության տոնը, նշել Տավուշի Ենոքավան գյուղի «Ապագա ռեզորթ»-ում, հայտնել է «Հրապարակ»-ը։ Ըստ թերթի աղբյուրների՝ նախապես մի մեծ պատվիրակություն է մեկնել Ենոքավան` Փաշինյանի թիկնազորը, ապա իր ընտանիքը։ Թերթը գրել է, որ «Ապագա ռեզորթ»-ում այս պատվիրակություններին երկու օր պահել, կերակրել, զբաղեցրել են իրենց հաշվին, ինչը առաջին դեպքը չէ: Թերթը հավելել է, որ եթե հանգստավայրի սեփականատերերը շոյվում և ուրախանում են այս այցելություններից, ապա ռեզորթի շարքային աշխատակիցներն «ամեն տեղ բողոքում այս արշավանքներից»:

Մայր Աթոռը հորդորում է դադարեցնել անվայել և պախարակելի գործելաոճը Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ
Ինչ խստացումներ կլինեն ՌԴ մուտք գործող օտարերկրացիների համար. պարզաբանում է փորձագետը
«Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի գործով հիմնական դատալսումները շարունակվելու և ավարտվելու են վաղը». Մելիքյան
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Արավուսի ու Խոզնավարի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
Ունենք ընտրության երեք ճանապարհ․ ԱԱԾ պահեստազորի սպաներ