04-05-2026 16:54

Էմանուել Մակրոնի ստորությունը. Հակոբ Բադալյան

«Եկեք անկեղծ լինենք. ութ տարի առաջ այստեղ ոչ ոք չէր գա։ Ութ տարի առաջ այս երկիրը բանակցությունների սեղանի շուրջ դիտարկվում էր որպես Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ։ Այն փաստը, որ այսօր մենք տեսնում ենք ձեր երկիր այսքան շատ առաջին այցեր, շատ խոսուն է», հայտարարում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Նախ, պետք է հուսալ, որ Ֆրանսիայի նման հզորագույն երկիրն ու ժողովուրդը շուտով՝ 2027 թվականի նախագահի ընտրությանը, հրաժեշտ կտան իրեն ամոթի վերածված Մակրոնին, որի նախագահության ընթացքում Ֆրանսիան ավելի շատ դարձել է ծիծաղի, քան ակնածանքի առարկա:

Վերադառնալով Մակրոնի հայտարարությանը: Նախ, ութ տարի առաջ Հայաստանում անցկացվել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որին Հայաստանում ներկա է եղել հենց ինքը Մակրոնը՝ այդ կազմակերպության բազմաթիվ առաջին դեմքերի հետ մեկտեղ: Իսկ այդ գագաթնաժողովի մասին որոշումը կայացվել է 2018 թվականից առաջ: 2018 թվականի ամռանը Հայաստան է ժամանել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որի այցի վերաբերյալ պայմանավորվածությունը դարձյալ՝ ձեռք է բերվել 2018-ից առաջ:

Մինչեւ 2018 թվականը Հայաստան են այցելլել բազմաթիվ երկրների առաջին դեմքեր՝ աշխարհի ամենատարբեր երկրներից, այդ թվում՝ եվրոպական: Մինչեւ 2018 թվականը Հայաստան են այցելել ԱՄՆ պետքարտուղարը, ԱՄՆ պաշտպանության նախարարը: Հայաստանում անցկացվել է ՆԱՏՕ զորավարժություն, անցկացվել են միջազգային այլ հավաքներ եւ միջոցառումներ: Հայաստանը եղել է միջազգային կյանքի լիարժեք ու ընդգրկուն մասնակիցներից մեկը:

Ֆրանսիայի նախագահը պարզապես ցինիկաբար ստում է, թե Հայաստան չէին գալիս, քանի որ համարում էին Ռուսաստանի արբանյակ, իսկ հիմա գալիս են, քանի որ համարում են անկախ: Հաջորդիվ կասեմ, թե ինչու են հիմա ավելի շատ ու ավելի պերճախոս այցերով գալիս Հայաստան: Եվ ինչու՞ նախկինում չունեին այդ պերճախոսությունը եւ բաժակաշառային էնտուզիազմը:

ԿԸՀ նախագահը ներկայացրել է Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու «հիմքերը»
Ծառուկյանի մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Երևանցի գինեկոլոգը աշխատանքից ազատվել է վարչապետ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը պնդում է, որ ԵՊՀ-ից իրեն հեռացրել են քաղաքական դրդապատճառներով
Դատարանը երկու ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին, առյուծներից մեկը քնեցումից չի արթնացել