Բավ է պառակտվել
19-09-2023 20:21

Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել Երևանի կենտրոնում՝ կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հայաստանի ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել Երևանի կենտրոնում՝ կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարների դեմ։

Կառավարության շենքի մոտ իրավիճակը լարված է, պարբերաբար բախումներ են տեղի ունենում ոստիկանական ուժերի և ցուցարարների միջև, ովքեր փորձում են ներխուժել կառավարության շենք և կոտրում են լուսամուտները։

Ուժայինները փորձում են բերման ենթարկել քաղաքացիներին։

«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը փորձում է հանդարտեցնել մոլեգնած ամբոխին։ Նրա հետևում ոստիկանները կենդանի պատ են կազմել։ Նրանք փորձում են թույլ չտալ քաղաքացիների մուտքը կառավարության շենք։

Կառավարության շենքի մոտ ինքնաբուխ հանրահավաքը սկսվել է երեքշաբթի օրը Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի սկսվելուց հետո։ Ցուցարարներն իշխանություններից պահանջում են ճանաչել Արցախը։

ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Մոսկվայում և Մոսկվայի մարզում վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 10 հրկիզում և պայթյուն է տեղի ունեցել՝ կազմակերպված հեռախոսային խարդախների ցուցումով։
Ռուբեն Վարդանյանի որդին հայտնել է ադրբեջանական բանտում հոր ամբողջական մեկուսացման մասին
Թևանյան. «Մայր Հայաստանը» դատարանում հաղթանակ տարավ կարմիր և կապույտ գծերով ավտոկայանատեղիների թանկացման դեմ.
Nikkei. Honda-ն և Nissan-ը պլանավորում են բանակցություններ սկսել հնարավոր միաձուլման շուրջ
Էքսպրես. Հայաստանը 2025 թվականի աշխարհի լավագույն զբոսաշրջային ուղղությունների թվում է