Բավ է պառակտվել
13-01-2021 11:46

Նախագահ Արմեն Սարգսյանը տեղափոխվել է հիվանդանոց

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որը վարակված է նոր տիպի կորոնավիրուսով և բուժվում էր տնային պայմաններում, տեղափոխվել է հիվանդանոց։
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հիվանդությունը դեռևս բարդ ընթացք ունի. նախագահ Սարգսյանի մոտ առկա են այդ վիճակին բնորոշ ախտանիշներ, այդ թվում՝ բարձր ջերմություն, երկկողմանի թոքաբորբ:

Հունվարի 5-ին Gisher.News-ը գրել էր, որ նախագահ Սարգսյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Նախագահը մեկուսացվել է և Լոնդոնում ենթարկվել է բժշկական հսկողության: Այնուամենայնիվ, նա շարունակում էր աշխատել հեռակա կարգով:

Նախագահի կինը ՝ Նունե Սարգսյանը, նույնպես վարակվել է կորոնավիրուսով:

Արմեն Սարգսյանն իր արձակուրդի շրջանակներում Նոր տարին դիմավորեց Մեծ Բրիտանիայում: