Բավ է պառակտվել
11-07-2019 11:34

Հատուկ աշխատանքային խումբը կուսումնասիրի Էներգետիկ խափանումների պատճառները

 

Հինգշաբթի առավոտյան՝ Բելառուսից վերադառնալուց հետո, Հայաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել էներգետիկ ոլորտի պատասխանատուների հետ՝ կապված նախորդ օրը հանրապետության էներգետիկ համակարգի խափանումների հետ։

Ըստ նախարարության մամլո ծառայության՝ Պապիկյանը հրահանգել է ստեղծել աշխատանքային խումբ՝ փոխնախարար Հակոբ Վարդանյանի գլխավորությամբ և ոլորտի մասնագետների մասնակցությամբ, որը կուսումնասիրի հուիսի 10-ին տեղի ոնեցած վթարի պատճառները։

Ինչպես ավելի վաղ գրել էր Gisher․News-ը, հուլիսի 10-ին, ժամը 12։30-ին Երևանի տարբեր հատվածներում գրանցվել են համատարած հոսանքազրկումներ ու հոսանքի տատանումներ: Խափանումներով է աշխատել նաև հեռախոսակապը և ինտերնետ ապահովումը։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ անջատվել են Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը։