Բավ է պառակտվել
15-02-2019 16:22

Տրանսպորտային կոլապս Երևանում․քաղաքապետը խոստացել է արագ և արմատական փոփոխություններ

Քաղաքապետարանը գտել է ընկերության տնօրենի հրաժարականի դեմ բողոքող “Երեւան ավտոբուս” ՓԲԸ-ի վարորդների գործադուլի գլոբալ լուծումը։ Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է Հայաստանի մայրաքաղաքի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Երեկ հայտնի է դարձել, որ Երևանի մի քանի շրջանների բնակիչները բողոքում են հասարակական տրանսպորտի աշխատանքի լուրջ ընդհատումներից։ Երկու օր շատ քաղաքացիներ դժվարությամբ են հասել քաղաքի կենտրոն ավտոբուսների բացակայության պատճառով։ Ինչպես իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամլո քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ վարորդներն աշխատանքի դուրս չեն եկել ի նշան “Երեւան ավտոբուս” ընկերության ղեկավար Էլբակ Թարփոշյանի փոփոխության, ով ազատման դիմում է ներկայացրել 2018թ դեկտեմբերի 26-ին։ Քաղաքապետը չի ստորագրել դիմումը։

“Խնդիրն արդեն լուծվել է, ինչպես արդեն հաղորդել ենք, մոտ ժամանակներս մայրաքաղաքի տրանսպորտային ցանցը կհամալրվի 70 նոր ավտոբուսով։ Այդ նպատակով կվերանայվեն բոլոր երթուղիները, և նոր տրանսպորտային միջոցները կերթևեկեն այնտեղ, որտեղ զգացվում է դրանց պակասն”,- ասել է Մարությանը։

Ըստ նրա, խոսքը գնում է Չինաստանից նվեր ստացված Higer ընկերության արտադրության 70 ավտոբուսի մասին։ Դրանք բացարձակապես նոր են և գտնվում են կատարյալ վիճակում։ Ավտոբուսները շահագործելու համար քաղաքպետարանը մտադիր է նոր վարորդներ ներգրավել։

Ինչպես հայտնել է Մարությանը, Երևանի նոր տրանսպորտային ցանցի նախագծմամբ զբաղվող WYG international Limited միջազգային ընկերությունն արդեն ուղարկել է իր առաջարկների փաթեթը քաղաքպետարան։

Երևանի ադմինիստրացիան ներկայումս ուսումնասիրում է միջազգային կազմակերպության անցկացրած մոնիթորինգի վերջնական արդյունքներն”,- ասել է Մարությանը։

“Գումարն, իրոք, ահռելի է։ Չեմ կարծում, որ Երևանն ի վիճակի լինի ինքնուրույն անել դա։ Այս հարցում մեզ անհրաժեշտ կլինի պետության աջակցությունն”,- ասել է նա։

Երևանի քաղաքապետարանը 2014 թվականին հրավիրել է WYG international Limited միջազգային ընկերությունը քաղաքի տրանսպորտային համակարգն ուսումնասիրելու և դրա արդիականացման նախագիծը մշակելու նպատակով։ Բարեփոխումների նախնական նախագիծը ներկայացվել է 2017 թվականին: Նոր ցանցը նախատեսում էր մոտավորապես կիսով չափ կրճատել տրանսպորտային միջոցների քանակը: Նախնական հաշվարկներով, դրա իրագործման համար կպահանջվեր մոտավորապես 100 մլն դոլար: