Բավ է պառակտվել
30-06-2023 00:11

Հայաստանի մայրուղիներից մեկում գազի բալոն է պայթել, կա տուժած

Հինգշաբթի օրն արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Փրկարար ծառայությունոից հայտնում են, որ հունիսի 29-ին, ժամը 19:43-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ ավտոգազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն. կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 15 կմ-ի մոտակայքում՝ գազալցակայանում, տեղի է ունեցել գազի գլանատակառի պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման:

Քաղաքացի Ա. Մ.-ն (ծնված 1991 թ.) հոսպիտալացվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ գրանցվել է վերջինիս մահը:

«Գազպրոմ»-ը մեծացնում է գազի ստորգետնյա պահեստավորման ծավալները Հայաստանում
Ադրբեջանի ԶՈւ–ն Սյունիքի Տեղ գյուղի որոշ հատվածներում հետ է գնացել. մարզպետ
Գյումրու նախկին ղեկավարի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Սիցիլիական մաֆիայի դեմ լայնածավալ գործողության արդյունքում մոտ 130 մարդ է բերման ենթարկվել
Աբովյանում կրակոցներից մեկ վիրավոր է