Բավ է պառակտվել
19-06-2023 13:14

Երևանում Սուրմալու տոնավաճառի մերձակայքում մետրոյի նոր կայարան կհայտնվի

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն երկուշաբթի կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ շուտով պետք է հայտարարվի Սուրմալուի մերձակայքում նոր կայարանի կառուցման նախագծի մասին։

Ավինյանի խոսքով, այժմ մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծման 2–րդ և 3–րդ փուլերն են։

«Մենք շուտով պետք է հայտարարենք Սուրմալուի մերձակայքում նոր կայարանի կառուցման նախագծի մասին։ Դրա տեխնիկական առաջադրանքը, ենթադրում եմ, պատրաստ է, գնման ընթացակարգի վերաբերյալ նունպես մի առանձին հանձնարարակն ֆիքսենք», – նշեց Ավինյանի խորհրդակցության ընթացքում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարության ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 50 մլն դոլար, նախագծային աշխատանքների համար ՀՀ կառավարությունը կհատկացնի 750 մլն դրամ, ևս 554 մլն դրամ՝ քաղաքապետարանը։ Անցյալ տարի որոշվել է նոր կայանի կառուցման մրցույթի հաղթողը՝ ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը։

Երևանի մետրոյում գորրծարկվել է միասնական վճարային համակարգ
Գյումրու նախկին ղեկավարի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Սիցիլիական մաֆիայի դեմ լայնածավալ գործողության արդյունքում մոտ 130 մարդ է բերման ենթարկվել
Աբովյանում կրակոցներից մեկ վիրավոր է
Իշխանությունները մտադիր են ձերբակալել մի հայի, ով դեմ է արտահայտվել ադրբեջանցիների ազատ տեղաշարժին ողջ երկրում։