Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր, հայտնում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը։
Հաղորդագրությունում նշվում է, որ զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն կհրապարակի ավելի ուշ:
Երկուշաբթի ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով և դրանով իսկ հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով՝ սեպտեմբերի 1-ին, ժամը 07:50-ից սկսած Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ:
Բավ է պառակտվել