Հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ, հայտնում են պաշտպանության նախարարությունից։
Ավելի վաղ գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել, որ հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային զինատեսակներից կրակ են բացել Կութի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ։
Պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն կտրամադրի ավելի ուշ: Ժամը 16:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է, հայտնում են նախարարությունից;