23-07-2026 21:31

«Առինջ Մոլ»-ում ավելի քան 20 տաղավար է կապարակնքվել. առևտրականները սպառնում են բողոքի ակցիաներով

Քննչական կոմիտեի աշխատակիցները կապարակնքել են «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի առաջին գծի ավելի քան 20 տաղավար: Գործունեության դադարեցման պաշտոնական պատճառ է նշվել համալիր փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն տարածքով անցնող բարձրավոլտ էլեկտրալարերը վտանգ են ներկայացնում քաղաքացիների համար:

Տնտեսվարողներն ու առևտրի կենտրոնի տնօրինությունը չեն համաձայնում քննչական մարմինների եզրահանգումներին: Նրանց փոխանցմամբ՝ համալիրն աշխատում է շուրջ տասը տարի, իսկ էլեկտրալարերն այդ ամբողջ ընթացքում շահագործվել են նույն ռեժիմով: Առևտրականները նաև նշում են, որ առևտրի կենտրոնի դիմաց՝ նույն լարերի տակ գտնվող ավտոլվացման կետերն ու առևտրային մյուս օբյեկտները շարունակում են աշխատել առանց որևէ սահմանափակման:

Վարձակալները իրավապահների գործողությունները կապում են «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման հետ: Տնտեսվարողները նշում են, որ աշխատանքից զրկվել են առանց նախնական ծանուցման և անգամ անձնական իրերը վերցնելու հնարավորության: Եթե տաղավարները մոտ օրերս չբացվեն, առևտրականները մտադիր են դուրս գալ փողոցային բողոքի ակցիաների:

Դատարանը երկու ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին, առյուծներից մեկը քնեցումից չի արթնացել
ՀՀ ԿԸՀ-ն թույլ տվեց քրեական հետապնդել Նարեկ Կարապետյանին, բայց մերժեց նրա կալանավորումը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու «հիմքերը»
Ծառուկյանի մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Երևանցի գինեկոլոգը աշխատանքից ազատվել է վարչապետ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո