Բավ է պառակտվել
27-08-2020 13:04

Բնակարանից զրկված բոլոր քաղաքացիները ապահովված են ժամանակավոր կեցավայրով. վարչապետ

 

Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Երևանում՝ Ռայնիսի 3 շենքի երեկվա փլուզմանը՝ տեղեկացնելով, որ հարուցվել է քրեական գործ, կպարզվեն դեպքի հանգամանքները:

«Երեկ ցավալի պատահար տեղի ունեցավ Երևանում: Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում գազի պայթյունից ավերվեց մի ամբողջ շքամուտք՝ 12 բնակարաններով: Պետք է ցավով արձանագրել, որ այդպիսի դեպքերի շարք է արձանագրվում Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ բոլորիս ուշադրությունը պետք է սևեռի բնական գազի շահագործման անվտանգության կանոնների պահպանման խնդրի վրա»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը խնդրանքով դիմեց բոլորին,որ  յուրաքանչյուրն առանձնահատուկ ուշադրությամբ վերաբերվի բնական գազի շահագործման կանոններին:

Ըստ վարչապետի այս պահին բնակարանից զրկված բոլոր քաղաքացիները ապահովված են ժամանակավոր կեցավայրով:Իսկ

այն քաղաքացիները, ովքեր ցանկություն հայտնել են, նրանց առաջարկվել է հյուրանոցում անցկացնել 1 շաբաթ, մինչև կլուծվի բնակարանային հարցը:

«Մի շարք քաղաքացիներ ցանկացել են այլ տեղ տեղավորվել՝ բարեկամների կամ իրենց ունեցած այլ բնակարաններում»,- նշեց վարչապետը,հավելելով,որ  հարցը կառավարության և Երևանի քաղաքապետարանի օրակարգում է, առաջիկայում կկողմնորոշվեն հետագա անելիքների մասով:

 

Ավելի վաղ Gisher.News-ը տեղեկացրել էր պայթունի մասին.