հաղթելուենք
24-09-2020 15:42

Արայիկ Հարությունյանը սպառնում է Նիկոլ Փաշինյանին՝ իր մեթոդով

Երեկ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարություն է տարածել այն մասին, որ ՀՊՏՀ–ում դադարեցվում է ուսումնական գործընթացը՝ մինչև Դիանա Գալոյանի՝ օրենքով սահմանված կարգով ռեկտորի պաշտոնում նշանակումը։

Հայտարարությունը տարածվել է «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվի կողմից ձևավորված կազմկոմիտեի» անունից։

Կառավարությունը, ինչպես հայտնի է, չի հաստատում Գալոյանին՝ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում։

ՀՊՏՀ–ի տարածած հայտարարությունն իրականում ոչ այլ ինչ է, եթե ոչ շատնաժ, սպառնալիք պետությանը։ Խոսքը ոչ թե մասնավոր, այլ պետական բուհի մասին է, որտեղ սովորում են ոչ միայն վճարովի, այլ նաև պետպատվերով սովորող ուսանողներ։

Այսինքն՝ սույն «կազմկոմիտեն» խախտում է մի կողմից՝ ուսանողների՝ անվճար կրություն սովորելու իրավունքը, մյուս կողմից՝ չի կատարում իր պայմանագրային պարտավարությունները վճարովի հիմունքներով սովորող ուսանողների նկատմամբ, քանի որ վստահաբար որևէ ուսանողի հետ կնքված պայմանագրում չկա որևէ կետ, որի համաձայն, «հանուն Դինա Գալոյանի» կրթական գործընթացը կարող է դադարեցվել։

Այսպիսով, պետական այս հաստատությունը, ըստ ամենայնի, ոչ առանց ռեկտորի պաշտոնում դեռ չնշանակված ու նշանակվել տնեչող Գալոյանի մասնակցության, պետության հետ խոսում է շանտաժի, սպառնալիքի լեզվով, ինչի համար կառավարությունը Գալոյանին ոչ թե պետք է հաստատի ռեկտորի պաշտոնում, այլ օր առաջ հեռացնի պետական բուհի ղեկավարությունից։

Բայց կառավարությունը դա չի անում ու ամենայն հավանականությամբ չի անի, քանի որ այդպիսով կհարվածի Նիկոլ Փաշինյանի իշխանության «մեթոդական հիմքերին»։

Գալոյանը պետության հետ խոսում է այն նույն լեզվով ու մեթոդով, ինչով խոսում էր Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում՝ շատնաժ, սպառնալիք։

Նույն Գալոյանը թերևս մտածում է, որ եթե «Սերժի վատ Հայաստանում» Նիկոլ Փաշինյանին կարող էր ներվել պետական ռազմավարական նշանակության հաստատության՝ Հանրային ռադիոյի շենքի գրավումը, ինչու նույնը չի կարող ներվել իրեն՝ մեկ այլ պետական հաստատություն գրավելու պարագայում արդեն «ազատ Հայաստանում»։

Հիմա Նիկոլ Փաշինյանը կա՛մ պետք է տրվի սպառնալիքին ու հաստատի Գալոյանին ռեկտորի պաշտոնում, կա՛մ պետք է հայտարարի, որ անթույլատրելի է պետության հետ նման լեզվով խոսելը։

Ճիշտը, իհարկե, երկրրորդ տարբերակն է, սակայն դա ընտրելով՝ Փաշինյանը ակամայից պետք է խոստվանի իր՝ նախկինում գործած սխալները, ինչը կնշանակի զգալի հարված հասցնել իշխանության հիմքերին։

Այս պատմությունն իրականում ոչ միայն ու ոչ այնքան առանձին վերցրած բուհի ղեկավարության մանր հարցերի մասին է, որքան հեղափոխության պարտության։ ԲՈԿ–ն այն եզակի պետական հաստատություններից է, որի ղեկավար Սմբատ Գոգյանը՝ որպես իրական մտավորական ու գիտնական, փորձեց իսկական, դրական իմաստով հեղափոխություն իրականցնել այդ ոլորտում, որի դրսևորումներից մեկն էլ նախկինում սստացված կեղծ գիտական կոչումներից զրկելու գործընթացն էր։

Բայց Գոգյանի հեղափոխականությունը ոչ միայն չխրախուսվեց հեղափոխական իշխանության կողմից, այլև արժանացավ ամենահեղափոխական քայլարարներից մեկի՝ Արայիկ Հարությունյանի հակազդեցությանը, որը սեփական բյուրոկրատ տեղակալի անձնական հավակնությունների բավարարումը կամ որևէ այլ շահ ավելի բարձր դասեց, քան գիտության ոլորտում հեղափոխություն իրականցնելու Գոգյանի փորձը։

Վերջինս՝ որպես մտավորական ազատման դիմում ներկայացրեց, որը, սակայն մինչև օրս չի ստորագրվում Նիկոլ Փաշինյանի կողմից։ Փաշինյանը նույնպես երկընտրանքի առջև է՝ պաշտպանե՞լ իսկական հեղափոխականությունը, թե տուրք տալ արքունական մանր ինտրիգներին։ Առաջիկա օրերին պարզ կդառնա՝ ո՞ւմ կընտրի Փաշինյանը՝ հեղափոխությո՞ւնը, թե՞ Արայիկ Հարությունյանին։

ՀՀ-ն ու Արցախը պետք է շարունակաբար բարելավեն ռազմավարական դիմադրողականությունը. ԱՀ նախագահ
Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, էդ դիմադրությունը ես ջարդելու եմ․ Նիկոլ Փաշինյան
Մակարդակ,  մակարդակ, ի՞նչու ընկար այդպես արագ
Այսօր տեղի ունեցածը ես համարում եմ իմ ամենամեծ պարտությունը․ Նիկոլ Փաշինյան
«Սա լրատվամիջոցը ճնշելու հրահանգ է Նիկոլ Փաշինյանի կողմից».Հարություն Հարությունյան