Բավ է պառակտվել
26-08-2019 16:50

Ահարոն Վիրաբյանը դարձել է եռամարտի աշխարհի չեմպիոն (տեսանյութ)

Հայ մարզիկ Ահարոն Վիրաբյանը նվաճել է եռամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը Պենզայում կայացած վորքաութի աշխարհի առաջին ուժային առաջնությունում։ Հայազգի ներկայացուցիչն առաջին տեղն է զբաղեցրել թեթև քաշային կարգում։ Այս կատեգորիայում արծաթե մեդալը նվաճել է Դմիտրի Լիպանովը (Ռուսաստան), իսկ բրոնզե մեդալը՝ Բարտոլոմեյ Կրուկը (Լեհաստան)։

Ինչպես ասել Վիրաբյանը, նա հանդես է եկել “ուժային ուորքաութ” կարգում, կատարելով 18 ձգում 24կգ լրացուցիչ քաշով, 38 պոկում զուգափայտերից՝ 32 կգ-ով , 86 կքանստում՝ 90կգ քաշով։

Ուորքաութի աշխարհի ուժային առաջնությունն առաջին անգամ տեղի է ունեցել Ռուսաստանի Պենզա քաղաքում օգոստոսի 24-25-ը։ Առաջնությանը մասնակցել է ավելի քան 50 մարզիկ՝ աշխարհի 18 երկրից։ Մրցումներն ընթացել են երկու փուլով՝ ուժի և դիմացկունության։ Դրանց մասնակցել են ոչ միայն տղամարդիկ, այլ նաև կանայք։

Ինչպես գրել է regnum.ru-ն, դիմացկունության փուլում տղամարդկանց մրցումների թեթև քաշային կարգում ոսկե մեդալը նվաճել է Դենիս Վյատկինը (Ռուսաստան), երկրորդ տեղը զբաղեցրել է Փայամ Հասսաննեյադը Իրանից, իսկ երրորդ տեղը՝ Բարտոլոմեյ Կրուկը Լեհաստանից։

Ծանր քաշային կարգում առաջին տեղը զբաղեցրել է Դենիս Սարատովը Ռուսաստանից, երկրորդը եղել է Դանիել Լիսը Լեհաստանից, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է Լուկաս Պոլեսը (Բրազիլիա)։

Բազմամարտի արդյունքներով ծանր քաշային կարգում հաղթող է ճանաչվել ռուսաստանցի Գրիգորի Սկուրիխինը, երկրորդ տեղը զբաղեցրել է Անդրաս Լելկեստ (Հունգարիա), երրորդ տեղը՝ նիկիտա Իջբոլդինը (Ռուսաստան)։

Ուժային ուորքաութի 2019 թվականի աշխարհի բացարձակ չեմպիոն է դարձել Դենիս Վյատկինը Ռուսաստանից, արծաթե մրցանակը ստացել է Իրանից Փայամ Հասաննեյադը, երրորդ տեղը գրավել է Բարտոլոմեյ Կրուկը Լեհաստանից:

Հաջորդ տարի ուրքաութի աշխարհի առաջնությունը կանցնի Լատվիայում։