Բավ է պառակտվել
06-11-2019 17:57

Ալեքսանդր Գրիգորյանը չի գլխավորի Հայաստանի հավաքականը։ ՀՖՖ չեղարկել է բոլոր պայմանավորվածությունները

“Տամբովի” նախկին մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը եկել էր չորեքշաբթի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ ստորագրելու համաձայնեցված պայմանագիրը։ Սակայն ֆեդերացիայում մարզիչին հայտնել են, որ հարցը վերանայվել է և բոլոր պայմանավորվածությունները չեղարկվել։ 53-ամյա մասնագետին տեղեկացրել են նաև, որ Հայաստանի հավաքականը կունենա այլ մարզիչ։

Նախօրեին Gisher.News գրել էր Գրիգորյանին Հայաստանի հավաքականի մարզիչ նշանակելու մասին։

Ընթացիկ տարվա հոկտեմբերին Արմեն Գյուլբուդաղյանցը լքել էր Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը մի շարք պարտություններից հետո։