Բավ է պառակտվել
02-06-2022 21:08

Անդրանիկ Կարապետյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալ նվաճեց պոկում վարժությունում

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանը Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալ նվաճեց պոկում վարժությունում։

Այս տարի ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց և կանանց առաջնությունն անցկացվում է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 89 կգ քաշային կարգում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ՝ Անդրանիկ Կարապետյանն ու Վարդան Մանուկյանը, ով առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների մրցաշարին։

Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում հաջորդաբար բարձրացրեց 168 կգ և 174 կգ, սակայն չկարողացավ գլխավերևում պահել 178 կգ: Նա արծաթե մեդալ նվաճեց պոկում վարժությունում։ Հրում վարժությունում երեք մոտեցումներից միայն մեկը հաջողեց` 191 կգ (չբարձրացրեց 196 կգ): Երկամարտի 365 կգ արդյունքով Կարապետյանը զբաղեցրեց 5-րդ տեղը Եվրոպայի առաջնությունում:

Վարդան Մանուկյանը պոկում վարժությունում բարձրացրեց միայն 160 կգ, իսկ հրում վարժությունում զրո ստացավ:

Նախօրեին Ռաֆիկ Հարությունյանը նվաճեց Եվրոպայի առաջնության ոսկե մեդալ։