Բավ է պառակտվել
12-04-2021 14:08

Հայաստանը ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեդալային հաշվարկում զբաղեցրել է երրորդ տեղը

Հայ ծանրորդները նախօրեին Մոսկվայում ավարտված Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել են երրորդ տեղը ոչ պաշտոնական մեդալային հաշվարկում։

Հայաստանի հավաքականը նվաճել է 2 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ։

Երկամարտի արդյունքներով հաղթանակածներկ թվում են․ Եվրոպայի նոր չեմպիոններ Կարեն Ավագյանը (մինչև 89կգ քաշային կատեգորիա) և Սամվել Գասպարյանը (102կգ)։ Արծաթե մեդալ են ստացել Արսեն Մարտիրոսյանը (102կգ) և Գոռ Մինասյանը (+109կգ), իսկ բրոնզե մեդալ՝ Անդրանիկ Կարապետյանը (89կգ), Վարազդատ Լալայանը (+109կգ), Հակոբ Մկրտչյանը (96կգ) և Լիանա Գյուրջյանը (81կգ)։

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ոչ պաշտոնաան մեդալային հաշվարկում առաջին տեղում է Ուկրաինան՝ 4 ոսկե, 1-ական արծաթե և բրոնզե մեդալներ, երկրորդը բուլղարացիներն են (3-3-1):

Ծանրմարտի Եվրոպայի առաջնությունը անց է կացել ապրիլի 3-ից 11-ը Իրինա Վիներ-Ուսմանովայի մարմնամարզության պալատում։ Մրցաշարը կազմակերպել էին Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան և Ռուսաստանի ծանրամարտի ֆեդերացիան՝ Ռուսաստանի սպորտի նախարարության և Մոսկվայի սպորտի վարչության աջակցությամբ: