Բավ է պառակտվել
22-11-2021 11:39

Հայաստանի շախմատի հավաքականը զբաղեցրեց 7-րդ տեղը Եվրոպայի թիային առաջնությունում

Կիրակի օրն ավարտված շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը զբաղեցրեց 7-րդ տեղը։

Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ Հայաստանը գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, սակայն վերջին տուրում Ուկրաինայի հավաքականից կրած պարտությունը նրան զրկեց մրցանակային տեղ գրավելու հնարավորությունից։

Չեմպիոնական տիտղոսը նվաճեց Ուկրաինան, Եվրոպայի առաջնության «արծաթե» մեդալակիրը Ֆրանսիան է, երրորդ տեղը զբաղեցրեց Լեհաստանի հավաքականը։

Հայաստանի հավաքականի կազմում հանդես են եկել Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մ. Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը։

Հայկական շախմատի երկարամյա առաջատար Լևոն Արոնյանն այս մրցաշարում ներկայացված չէ (այս տարվա փետրվարին նա հայտարարեց ԱՄՆ հավաքական տեղափոխվելու իր մտադրության մասին, գործընթացը կտևի մի քանի ամիս՝ խմբ.)։ Նա մասնակցում է Կալկաթայում անցկացվող Tata Steel Chess India Rapid & Blitz մրցաշարին։

Եվրոպայի թիմային առաջնությունը անցկացվեց Չատեժ-օբ-Սավի քաղաքում (Սլովենիա) նոյեմբերի 12-ից 21-ը: Տղամարդկանց մրցաշարին մասնակցել է 39 թիմ, կանանց՝ 31 (բոլոր թիմերն ունեն 4 հիմնական խաղացող և 1 փոխարինող)։