Բավ է պառակտվել
30-11-2022 15:26

Հայաստանի ուժային եռամարտիկները 16 ոսկե մեդալ են նվաճել Լեհաստանում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայաստանի ուժային եռամարտի հավաքականը Լեհաստանի Շեդլեց քաղաքում օրերս մասնակցել է XPC վարկածով պատանիների, երիտասարդների և մեծահասակների փաուերլիֆտինգի աշխարհի գավաթի խաղարկությանն ու 16 ոսկե մեդալ նվաճել, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Մեծահասակների պայքարում գյումրեցի Արա Խաչատրյանը (90 կգ) աշխարհի ռեկորդով դարձել է գավաթի խաղարկության բացարձակ հաղթող և արժանացել ոսկե մեդալի, պատանիների պայքարում էլ գավաթի խաղարկության բացարձակ հաղթող է ճանաչվել Աշոտ Պետրոսյանը (90 կգ):
Մեծահասակների պայքարում գավաթի խաղարկության հաղթող են դարձել և Եվրոպայի ռեկորդ սահմանել Գևորգ Ալեքսանյանը (100 կգ), Հայկ Աֆյանը (100 կգ) և Մակար Թամրազյանը (67,5 կգ), իսկ պատանիների պայքարում ոսկե մեդալին արժանացել են Արմեն Նիկողոսյանը (56 կգ) և Մելսիկ Մարտիրոսյանը (60 կգ), որոնք նաև Եվրոպայի ռեկորդ են սահմանել:
Իրենց քաշային կարգերում հաղթող են ճանաչվել նաև Էդգար Բադալյանը (60 կգ), Նարեկ Թամրազյանը (67,5 կգ), Կամո Եղոյանը (75 կգ), Արտյոմ Սոլոյանը (90 կգ), Գոռ Հովհաննիսյանը (100 կգ), Կարեն Պետրոսյանը (110 կգ), Արտավազդ Առաքելյանը (125 կգ), Արամ Մարգարյանը (125 կգ):
Կանանց հաշվարկում աշխարհի քառակի չեմպիոն է դարձել ոստիկանության մայոր Ժաննա Շահնազարյանը:
Աշխարհի գավաթի խաղարկությանը 15 երկրի շուրջ 600 մարզիկ է մասնակցել ինչպես ուժային եռամարտ, այնպես էլ սեղմում-պառկած վարժությունից: