Բավ է պառակտվել
29-07-2021 10:30

Բռնցքամարտիկ Արման Դարչինյանը Տոկիոյում ջախջախիչ հաղթանակ տարավ Սլովակիայից հակառակորդի նկատմամբ

Հայ բռնցքամարտիկը ¼ եզրափակիչում կմենամարտի ֆիլիպինցի Էումիր Մարսյալի հետ, հանդիպումը կկայանա օգոստոսի 1-ին։

Տոկիոյի Օլիմպիադայի 1/8 եզրափակչում Հայաստանը ներկայացնող Արման Դարչինյանը 75կգ քաշային կարգում համոզիչ հաղթանակ տարավ սլովակ Անդրեյ Չեմեզի նկատմամբ։

Դարչինյանը Չեմեզին «հանձնեց» միայն առաջին ռաունդը, մնացածներում նրա առավելությունն ակնհայտ էր և արդյունքում նա հաղթեց 5։0 հաշվով։

¼ եզրափակիչում նա կմենամարտի ֆիլիպինցի Էումիր Մարսյալի հետ, հանդիպումը կկայանա օգոստոսի 1-ին։

Նույն օրը հանեդս կգան հունահռոմեական ոճի ըմբիշները. Արմեն Մելիքյանը 1/8 եզրափակչում կպայքարի 60 կգ քաշային կարգում: Օգոստոսի 2 -ին 1/8 եզրափակչում ուժերը կչափեն ըմբիշներ Կարապետ Չալյանը եւ Արթուր Ալեքսանյանը: Նույն օրը կկայանա նաև հենացատկի մրցույթի եզրափակիչը, որին կմասնակցի Արթուր Դավթյանը:

Ավելի վաղ հայաստանցի լողորդ Վարսենիկ Մանուչարյանը 100 մ ազատ ոճում չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը։

Մեկ այլ լողորդ՝ Արթուր Բարսեղյանը գրանցեց 49,78 վայրկյան արդյունք, սահմանելով Հայաստանի ռեկորդ, սակայն դուրս չեկավ եզրափակիչ։

Օլիմպիական խաղերն անցկացվում են մեկ տարի ուշացումով ՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով:

2021 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցելու համար, որը տեղի է ունենում հուլիսի 23 -ից օգոստոսի 8 -ը, Տոկիո (Ճապոնիա) է ժամանել 11 հազար մարզիկ շուրջ 200 երկրից: Նրանք կպայքարեն մեդալների 339 հավաքածուի համար: Այս մարզական տոնին Հայաստանը ներկայացնում է 17 մարզիկ 8 մարզաձևում: