Բավ է պառակտվել
08-08-2022 18:42

Շախմատի օլիմպիադայում Հայաստանի հավաքականը հաղթել է Ադրբեջանին

Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Համաշխարհային օլիմպիադայի 10-րդ՝ նախավերջին տուրում Հայաստանի շախմատի հավաքականը 3:1 հաշվով հաղթել է ադրբեջանցիներին։

Հայկական շախմատի առաջատար Գաբրիել Սարգսյանը հաղթել է Շահրիյար Մամեդյարովին, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը չորրորդ խաղատախտակի վրա՝ Նիյաթ Աբասովին: Հրանտ Մելքումյան - Հադիր Հուսեյնով և Մանուել Պետրոսյան - Վասիֆ Դուդարբայլի հանդիպումներն ավարտվել են ոչ-ոքի:

Այսպիսով, վերջին հանդիպման նախօրեին Հայաստանը կիսում է 1-2-րդ տեղերը՝ միայն լրացուցիչ ցուցանիշներով զիջելով Ուզբեկստանին։

Կանանց մրցաշարում Հայաստանի հավաքականը չորս խաղատախտակների վրա զիջել է Ադրբեջանի հավաքականին և վերջին տուրի նախօրեին նահանջել 15-րդ հորիզոնական:

Շախմատի Համաշխարհային 44-րդ օլիմպիադան անցկացվում է հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Հնդկաստանի Չեննայ քաղաքում: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում է 188 թիմ, իսկ կանանց մրցաշարին՝ 162։ Յուրաքանչյուր հավաքականն ունի 4 հիմնական և 1 պահեստային խաղացող։ Օլիմպիադայի կազմակերպիչներն են Համահնդկական շախմատի ֆեդերացիան և ՖԻԴե-ն։