Բավ է պառակտվել
23-08-2018 15:36

Բացառիկ հարցազրույց Հայաստանի Street Workout ֆեդերացիայի նախագահի հետ (Լուսանկարներ)

 

Օգոստոսի 25- ին Երևանում կկայանա "Workout Battles" մրցումը: Սա "մեկմեկու դեմ" ձևաչափով միաձնյա մրցում է: Հաղթողը իքնաբերաբար կստանա հոկտեմբերի սկզբին կայանալիք Street Workout -ի Հայաստանի ամենամյա մրցումներին մասնակցելու ուղեգիր:
Կազմակերպիչների խոսքերով մրցութին մասնակցության հայտ են արդեն ներկայացրել 26 մարզիկ երկրի 10 շրջանից: Այն մասին, թե ինչպես է Հայաստանում ծագել Street Workout շարժումը, ինչ խնդիրներ է իր առջև դնում SW ֆեդերացիան, Gisher.News-ին տրված իր էքսկլյուզիվ հարցազրույցում պատմեց ֆեդերացիայի նախագահ Ղազար Հակոբյանը:

 

Gisher.News. Ղազար, խնդրում եմ, մեր ընթերցողներին մի փոքր պատմիր Street Workout շարժման մասին

Ղազար Հակոբյան. Street Workout շարժումը սկսվել է ձևավորվել 2007թ. Նյու-Յորքում, աֆրո-ամերիկացիների միջավայրում, մասնավորապես՝ ի շնորհիվ հայտնի մարզիկ Գանիբալ Ֆոր Քինգի մշակած մարզաձողի վրա կատարվող վարժությունների յուրահատուկ բազայի, որոնք ոչ միայն փոխեցին փողոցային վարժանքների նկատմամբ վերաբերմունքն, այլև խթանեցին մարզանքներին երիտասարդության զանգվածային ներգրավվումը:
Հետխորհրդային տարածքում SpaceWorkout շարժման մեկնարկը տրվել է Ուկրաինայում: Դրա ղեկավարն էր Դենիս Մինինը: Ժամանակի ընթացքում շարժման հետևորդներ հայտնվեցին Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում, Ղազաղստանում և այլ երկրներում:

SW շարժման առաջնորդների կողմից տարվող սպորտային և սոցիալական մենեջմենթի շնորհիվ արմատապես փոխվել է բակային սպորտի՝ որպես այդպիսին, նկատմամբ վերաբերմունքը: Սկսած 2011թ.-ից ամենուրեք անց են կացվում մրցումներ, ստեղծվում են թիմեր և միմյանց հետ ակտիվ համագործակցող ֆեդերացիաներ:

G.N. Իսկ երբ այդ շարժումը եկավ Հայաստան?

Ղ.Հ. Հայաստանում Street Workout շարժումը սկսեց ձևավորվել 2012 թ.-ին:

G.N. Որ պահից սկսած Դուք որոշեցիք Workout-ի հետ ձեր համագործակցությունը կապել հենց Հայաստանի հետ?

Ղ.Հ. Ապրելով Մոսկվայում՝ ես սկսեցի ավելի հաճախ մտքերով անդրադառնալ Հայաստանին: Ինչ որ մի փուլում իմ մեջ որոշակի ներքին փոփոխություններ կատարվեցին, բազմաթիվ հարցեր առաջացան, որոնց պատասխանները ես կցանկանայի ստանալ, և այդ պատասխանների փնտրտուքն ինձ հանգեցրեց այն գիտակցության, որ ես ուզում եմ հայրենիք վերադառնալ: Ունենալով միջազգային մեծ փորձ ֆիթնեսի և սպորտի կառավարման բնագավառում՝ ես ինձ հարց տվեցի, թե ինչով կարող եմ օգտակար լինել իմ երկրում:
Այդ նույն ժամանակ ես "Вконтакте"-ում (ռուսական սոցիալական ցանց-խմբ.) ծանոթացա Հայաստանի SW ակտիվ մարզիկներից մեկի՝ Արթուր Հարությունյանի հետ և Հայաստանում գտնվելիս այցելեցի նրա և իր համախոհների կողմից կազմակերպված առաջին Street Workout Fest-ը: Հասկանալով, որ իմ փորձը կարող է օգտակար լինել SW շարժման համար՝ ես Արթուրին առաջարկեցի ստեղծել ֆեդերացիա և զարգանալ ավելի գլոբալ, պրոֆեսիոնալ մակարդակով: Այսպես, 2013 թ. կեսերին մենք գրանցեցինք ֆեդերացիան, իսկ 2014թ.-ին ես արդեն վերջնականապես Հայաստան տեղափոխվեցի:

Այսօր ֆեդերացիան ունի զարգացման գերազանց դինամիկա: Հայաստանը շատ արագ դարձավ SW միջազգային շարժման առաջնորդ և մնում է այդպիսին մինչ օրս: Հպարտությամբ կարող եմ ասել, որ մեր երկիրն ունի երիտասարդ և հեռանկարային թիմ, որին հասու են ցանկացած բարձրունքներ: Մեր թիմում միավորվել են մարզիկներ 30 քաղաքից: Նրանք ոչ միայն մասնակցում են ֆեդերացիայի բազմաթիվ միջոցառումներին, այլ նաև ակտիվորեն զարգացնում են SW շարժումն իրենց բնակության վայրերում, իրականացնելով, օրինակ՝ ուորքաութի անվճար մարզումներ:

 

G.N. Ուրեմն՝ մանրամասնիր, որն է Street Workout-ի գաղափարախոսությունը:

Ղ.Հ. Մենք ձգտում ենք ոչ միայն դաստիարակել ուժեղ և մարզված երեխաներ: Մեր խնդիրն ավելի լայն է՝ ապագային ուղղվածությամբ: Մենք ձևավրում ենք առողջ ապրդլակերպի մշակույթ, "հաղթանակողների" փիլիսոփայություն և մտածելակերպ, իրենց և թիմի համար պատասխանատվության աշխարհայացք ունեցող առաջնորդներ: Street Workout-ը գերազանց հնարավորություն է ընձեռնում երիտասարդներին ձևավորվել որպես բազմակողմանի անհատ, աշխատել իր վրա, ձեռք բերել փորձ, որն անգնահատելի է կյանքի ենթատեքստում: Մեր ֆեդերացիայի յուրաքանչյուր մարզիկ չեմպիոն է, որովհետև նա՝ չունենալով առանձնահատուկ պայմաններ, աշխատում է իր վրա, փորձում է լինել ավելի լավը, քան երեկ էր, դժվարությունների առաջ չի նահանջում և ակտիվորեն զարգանում է ինչպե՜ս ֆիզիկապես, այնպե՜ս էլ մտավոր, աշխատելով օրինակ ծառայել իր հասակակիցների համար:
Որոնք են մեր ֆեդերացիայի գործունեության հիմնական ուղղությունները?
Մենք ունենք բոլոր նախադրյալներն ասելու, որ Հայաստանում մեր շարժման մշակույթը ձևավորվել է: Ավելին, մենք զարկ ենք տալիս շարժմանը միջազգային մակարդակով. օրինակ՝ անցյալ տարի իմ նախաձեռնությամբ Ֆիթէքսպո միջազգային ֆիթնես փառատոնի շրջանակներում մեր ֆեդերացիայի կողմից Մոսկվայում կազմակերպվեցին և անցկացվեցին միջազգային մրցումներ՝ ԵվրԱզես երկրների ուորքաութի գավաթը:
Մեր գործունեության ուղղություններից մեկը ուորքաութի խնդիրներին համապատասխանող սպորտային հրապարակների կառուցումն է: Դրանք ժամանակակից են, հարմարավետ և համապատասխանում են միջազգային ստանդարտներին: Սա պակաս կարևոր չի: Չէ որ բանն այն է, որ խորհրդային ժամանակներից Հայաստանում պահպանված բակային հրապարակները և մարզաձողերի հին նմուշները հաճախ գտնվում են անմխիթար վիճակում և անվտանգ չեն շահագործման համար: Իսկ այ Street Workout-ի համար հրապարակները երկրում շատ քիչ են: Երևանում կա մեկը հանրապետական հիվանդանոցի մոտաքայքում: Մենք հրապարակներ ենք կառուցել նաև Դիլիջանում և Վանաձորում:

G.N. Ինչ պետք է իմանան այն ծնողները, որոնց երեխաներն ուզում են զբաղվել Workoutով?

Ղ.Հ.  Երբ հարցնում են մեր մոտ պարապմունքների մասին, ես միշտ ասում եմ. ուորքաութը սկսնակների համար չի, այն վայրը չի, ուր երեխաներին բերում են 6-7 տարեկան հասակում: Մենք կոչ ենք անում, որ երեխաները նախ ունենան տարրական մարմնամարզության փորձ. կքում, հրում, պրես, ձգում, պլանկա... Սա լիովին բավարար է, որպեսզի երեխան սովորի զգալ իր մարմինն ու մարզի այն: Եվ միայն դրանից հետո կարելի է անցնել ավելի բարդ վարժությունների, ինչպիսիք են՝ պլանշը, առաջնային կախը, 360 աստիճանով շրջադարձը և մի շարք այլ վարժություններ, որոնց պետք է ունենալ ավելի հետևողական և պրոֆեսիոնալ մոտեցում:

 

Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը պարտադիր պետք է համալիր լինի՝ հավասարակշռված սնունդ, կանոնավոր քուն, ապրելակարգ: Հենց այսպիսի համալիր և նպատակաուղղված մոտեցումն է հանգեցնում լավագույն արդյունքների: Նայե՜ք մեր մարզիկներին: Նրանք համաչափ են զարգացած, մկանները բալանսավորված են:
Նշեմ նաև, որ Workout-ն անվտանգ մարզաձևերից մեկն է, սակայն պետք է հաշվի առնել, որ, ինչպես և ցանկացած մարզաձևում՝ հնարավոր չի խուսափել վնասվածքներից: Այս պատճառով մենք միշտ մարզումներ ենք անցկացնում, որոնց ժամանակ մասնագիտորեն ուղղորդում ենք երիտասարդներին:

G.N. Եվ ավանդական հարց. որոնք են ֆեդերացիայի հետագա ծրագրերը?

Ղ.Հ. Մենք ակտիվորեն ներգրավում ենք գործարար հասարակությունը սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերում: Արդեն սկսել ենք ուորքաութի վեց հրապարակների շինարարությունը Գյումրիում, Մեծամորում, Հրազդանում, Շուշիում, Ստեփանակերտում և ևս մեկը՝ Երևանում:
Հաջորդը՝ սպորտային ուորքաութ ճամբարն է, որը կնպաստի երկրում զբոսաշրջության զարգացմանը: Չէ որ սոցցանցերում մեր էջն են հաճախ այցելում զբոսաշրջիկներ և հետաքրքրվում, թե որտեղ կարելի է մարզվել? Եվ սա ուրախացուցիչ է:
Ինչ վերաբերում է մրցումներին, ապա օգոստոսի 25-ին կայանալիք Workout Battles-ին զուգահեռ մեր մարզիկ Բորիս Եփրեմյանը Կիևում մասնակցելու է Սթրիթլիֆթինգի աշխարհի առաջնությանը: Այնուհետև Մոսկվայում, սեպտեմբերի 7-8- ին մեկնարկելու է ֆրիսթայլի աշխարհի առաջնությունը, և Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մեր երկիրը ներկայացված կլինի կանանց մրցումներում: Ռուսաստանի մայրաքաղաքը նվաճելու կմեկնի Սոնա Շահնազարյանը:

  
Տարին կավարտվի ձգումներ մարզաձևի միջազգային օրվա տոնակատարությամբ և Workout Awards անվանակոչությամբ: Այս ազգային մրցանակն իմ նախաձեռնությամբ սահմանվել է 2015 թ. և շնորհվում է փողոցային սպորտի մշակույթի, զանգվածային սպորտի եւ սպորտային զբոսաշրջության զարգացման գործում ներդրումներ ունենալու համար:

Մենք ազատ ենք մեր գործողություններում և փորձում ենք առավելագույնս հեռանալ կարծրատիպերից, դուրս գալ հնարավորինի սահմաններից: Մեզ ոգեշնչում է նորարական մտահղացումների և ճամփորդությունների իրականացումը: Լինելով street մշակույթի մաս՝ մենք ձգտում ենք առաջխաղացման և ինքնազարգացման: Ապրել և զարգանալ այն ոլորտում, որը մենք սիրում ենք՝ սա՜ է մեր ճանապարհը:

Արմինե Ահարոնյան