Բավ է պառակտվել
13-11-2022 23:23

Հայաստանցի Մարիամ Մկրտչյանը Թուրքիայում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում ժամանակից շուտ հաղթող է ճանաչվել

Հայ շախմատիստուհի Մարիամ Մկրտչյանը ժամանակից շուտ նվաճեց Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող մինչև 18 տարեկանների Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոնի կոչումը։

Նախավերջին՝ ութերորդ տուրում նա հաղթեց իռլանդացի Տրիշա Կարամագնալային և վաստակած 7,5 միավորով անհասանելի դարձավ մրցակիցների համար, հայտնում է մրցաշարի կայքը։

Երկու ամիս առաջ Մարիամ Մկրտչյանը դարձավ 18 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոն։

Հայ շախմատիստներից Եվրոպայի առաջնության հաղթողների շարքում հայտնվելու հնարավորություններ ունեն նաև Էմին Օհանյանը (Մ-16), Մամիկոն Ղարիբյանը (Մ-18), Բենիկ Աղասարովը (Մ-14):

Եվրոպայի մանկապատանեկան առաջնությունում մինչև 8, 10, 12, 14, 16 և 18 տարեկանների անվանակարգերում Հայաստանը ներկայացնում է շուրջ 30 շախմատիստ։ Մրցումները Թուրքիայում անցկացվում են նոյեմբերի 6-ից 14-ը շվեյցարական 9 տուրով մրցակարգով։