Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում տեղեկացվել է, որ Աբրահամ Խաշմանյանը նշանակվել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ։
Նաօրեին Gisher.News-ը գրել էր Ա․ Գրիգորյանին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելու մասին։ Սակայն չորեքշաբթի մարզիչին տեղեկացրել են, որ բոլոր պայմանավորվածույթունները չեղարկվել են։
“Պայմանագիրը նախատեսված է մինչև 2020թ․նոյեմբերի 30-ը”,- տեղեկացրել է ֆեդերացիան։ Նշվել է նաև, որ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հաջողություն է մաղթել Խաշմանյանին գլխավոր մարզչի պաշտոնում։
“Նախապատվությունը տվել եմ Հայաստանի փորձառու մարզիչներից մեկին։ Հաջողություն եմ մաղթում նրան։ 2019թ․Հայաստանի հավաքականը մի քանի տպավորիչ հաղթանակ է տարել։ Հուսով եմ, մեր թիմը կուրախանցնի երկրպագուներին նոր մարզիչի գլխավորությամբ”,- ասել է Վանեցյանը։
Ընթացիկ տարվա հոկտեմբերին Արմեն Գյուլբուդաղյանցը լքել էր Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը 2020թ․ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում կրած մի շարք պարտություններից հետո։