Գնա ընտրության
30-05-2026 18:41

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ 2026. ՊՍԺ-ի և Արսենալի մարտավարական դուելը՝ ով ում կգերազանցի

Եվրոպական ակումբային ֆուտբոլի գլխավոր իրադարձությունը՝ 2026 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, մոտենում է, որտեղ դաշտում կհանդիպեն փարիզյան «ՊՍԺ»-ն և լոնդոնյան «Արսենալը»։ Մայիսի 30-ին, ժամը 20:00-ին կայանալիք հանդիպումը խոստանում է դառնալ իսկական մարտավարական շախմատային պարտիա, որտեղ յուրաքանչյուր քայլ վճռորոշ նշանակություն կունենա։ Առաջին հայացքից թիմերի ոճերը բևեռային են թվում. «ՊՍԺ»-ն ասոցացվում է գնդակի վերահսկողության, արագ հարձակումների և կիսապաշտպանության փոխարինելիության հետ, մինչդեռ «Արսենալը» ընկալվում է որպես թիմ, որն ուժեղ է ստանդարտ դիրքերում և կարողանում է արդյունավետ պաշտպանվել խորը բլոկով։

Սակայն «ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն համաձայն չէ նման պարզեցված հակադրության հետ։ Նա շեշտում է, որ Միկել Արտետայի «Արսենալը» կառուցված է Խոսեպ Գվարդիոլայի գաղափարախոսության վրա՝ շեշտը դնելով գնդակի տիրապետման վրա՝ միաժամանակ ցուցադրելով մրցունակության բարձրագույն մակարդակ։ «Արսենալը» կախված չէ մեկ խաղացողից և իր մեջ համատեղում է հուսալի պաշտպանությունը բարձր արդյունավետության հետ, ինչը նրան շատ ավելի նման է դարձնում փարիզեցիներին, քան շատերն են կարծում։

Եզրափակչից առաջ հիմնական հարցը կադրային խնդիրներն են։ «Արսենալի» մոտ կասկածի տակ է Մադուեկեի և Թիմբերի մասնակցությունը։ Լավ նորությունն այն է, որ Մադուեկեն խուսափել է լուրջ վնասվածքից և կլինի հայտացուցակում, իսկ Թիմբերը վերադարձել է մարզումներին։ Սակայն նրա խաղադաշտ դուրս գալը չափազանց կարևոր է՝ հաշվի առնելով Ուայթի վնասվածքը, որը «զինագործների» պաշտպանության աջ եզրը թողնում է պոտենցիալ խոցելի, եթե ստիպված լինեն հույսը դնել միայն Մոսկերայի վրա։

«ՊՍԺ»-ի մոտ իրավիճակը ոչ պակաս հետաքրքրական է։ Էնրիկեի առանցքային խաղացողներ Հակիմին և Դեմբելեն պատրաստ են խաղալ, սակայն մարոկկացու մեկնարկային կազմում ընդգրկվելը կասկածներ է առաջացնում։ Նրա բացակայության դեպքում Զաիր-Էմերին կարող է տեղափոխվել աջ եզր, իսկ հարձակման գծում կհայտնվի Բրեդլի Բարկոլան։ Սակայն նման դասավորությունը կարող է թուլացնել փարիզեցիների աջ եզրը և ստիպել կիսապաշտպանությունում խաղադաշտ դուրս բերել Ֆաբիան Ռուիսին, ով օպտիմալ մարզավիճակում չէ։

Միկել Արտետան նույնպես բախվում է կազմի հետ կապված մի քանի դիլեմմայի։ Դյոկերեշի և Հավերցի միջև ընտրությունը կորոշի հարձակման շեշտադրումը. շվեդը արդյունավետ է հակագրոհներում և տուգանային հրապարակում, մինչդեռ գերմանացին ճկունություն կհաղորդի կարճ խաղարկումներին և կդառնա թիրախ ստանդարտ դիրքերից փոխանցումների ժամանակ։ Աջ եզրային հարձակվողի դիրքը, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի Սական (70%), ով Ռայսի հետ միասին ստանդարտ դիրքերի հիմնական իրականացնողն է՝ «Արսենալի» գլխավոր զենքը այս եզրափակչում։ Կիսապաշտպանության կենտրոնում ընտրություն կլինի Լյուիս-Սկելլիի, ով ապահովում է աշխատանքի ծավալը, և Սուբիմենդիի, ով ուժեղ է գնդակի խաղարկման մեջ, ինչն ուղղակիորեն կախված է Դեկլան Ռայսի դերից։ Ի վերջո, վնասվածքներից հետո ավագ Էդեգորի օպտիմալ մարզավիճակի վերադարձը ոչ միայն մարտավարական, այլև հոգեբանական առումով կուժեղացնի թիմը։

Այսպիսով, հավանական մեկնարկային կազմերը կարող են հետևյալ տեսքն ունենալ.

«ՊՍԺ»: Սաֆոնով, Հակիմի (Զաիր-Էմերի), Պաչո, Մարկինյոս, Մենդեշ, Վիտինյա, Նևեշ, Զաիր-Էմերի (Ռուիս), Կվարացխելիա, Դեմբելե (Բարկոլա), Դուե։

«Արսենալ»: Ռայա, Թիմբեր (Մոսկերա), Սալիբա, Գաբրիել, Կալաֆիորի, Ռայս, Լյուիս-Սկելլի (Սուբիմենդի), Էդեգոր, Տրոսսար, Հավերց (Դյոկերեշ), Սակա։

Դիտարկենք, թե ինչպես կարող են գործել թիմերը խաղի տարբեր փուլերում։ «ՊՍԺ»-ն հարձակման ժամանակ ցուցաբերում է ճկունություն. նրանք կարող են գնդակը խաղարկել իրենց դարպասից կարճ փոխանցումներով կամ օգտագարծել երկար փոխանցումներ, ինչպես դա եղել է «Բավարիայի» դեմ խաղում։ «Արսենալի» առջև ընտրություն է կանգնած. բարձր պրեսինգ կիրառել՝ ստիպելով Սաֆոնովին երկար փոխանցումներ կատարել, ինչը ռիսկային է անթրոպոմետրիկ գերազանցության և փարիզեցիների հարձակվողական եռյակի արագության պատճառով, կամ անմիջապես նահանջել միջին բլոկ։ Վերջին տարբերակն ավելի նախընտրելի է թվում՝ թույլ տալով «Արսենալին» առավելագույնս օգտագործել իր ուժեղ կողմերը և «ՊՍԺ»-ին բռնացնել իրենց պոտենցիալ թույլ կողմերի վրա։

ՊՍԺ-ն պատմություն է կերտում. Փարիզյան գրանդը երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց Չեմպիոնների լիգան՝ հաղթելով «Արսենալին»
ՉԼ․ ՊՍԺ-ն եզրափակչում է․ «Արսենալը» սպասում է․ Քեյնի գոլը չփրկեց «Բավարիային»
«Բավարիան» ցնցում է «Ռեալին» Մադրիդում, «Արսենալը» վերջին րոպեներին հաղթում է Լիսաբոնում
Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակչի պատասխան խաղերը խոստանում են դրամատիկ ավարտ
Չեմպիոնների լիգայի ֆավորիտները՝ Opta-ի սուպերհամակարգչի կանխատեսմամբ