Բավ է պառակտվել
05-02-2021 14:22

Չինաստան. երկիր, որը կարելի է ուսումնասիրել ողջ կյանքի ընթացքում (լուսանկարներ)

Չինական Նոր տարվա (փետրվարի 12) նախօրեին մենք որոշեցինք խոսել Երկնային կայսրության մասին: Ինչո՞ւ է Չինաստանն անվանում Երկնային կայսրություն:

- Հին Չինաստանի բնակիչները հավատում էին, որ գտնվում են աշխարհի կենտրոնում, այստեղից էլ գալիս է «Չժունգո»՝ «Կենտրոնական պետություն» հասկացությունը: «Երկնային կայսրություն» (Tianxia, 天下) տերմինն առաջին անգամ հիշատակվել է չինական առաջին պետական կազմավորման` Շան պետության ժամանակներում:

Ինչու են չինացիները չորսը համարում դժբախտ թիվ, իսկ սեր խոստովանում 502 տարօրինակ թվային կոդով, ովքեր են «չիհոներ»-ը և ինչո՞ւ պետք ճանապարհորդել ջրի սեփական շշով․ այս ամենի մասին պատմում է յոթ տարի առաջ Նանյին քաղաք տեղափոխված ռուսաց լեզվի ուսուցչուհի Վիկտորիա Զոլոտովսկայան։

«Կունմինում ես փորձեցի մեղվի տապակած թրթուրներ. 150 գրամն արժեր մոտ 90 յուան (շուրջ 900 ռուբլի), համը նման էր մեղրի մեջ տապակած սոճու ընկույզներին: Սարդի կամ կարիճի խորովածը փայտիկի վրա վաճառվում է 25-35 յուանով (մոտ 250-350 ռուբլի)», - ասում է Վիկտորիան:

Իսկ ընդհանրապես, Չինաստանն ունի ութ տարածաշրջանային խոհանոց: Յուրաքանչյուր քաղաք և նույնիսկ փոքր գյուղ ունի իր յուրահատուկ սնունդը: Կարելի է համտեսել գիշերային շուկաներում, որոնք անպայման պետք է այցելել:

«Փողոց են դուրս գալիս սայլերով վաճառողները և հենց ձեր աչքի առաջ պատրաստում են տապակած ձվի գնդիկներ ծովախեցգետիններով, կանաչիով տոֆու, ութոտնուկի շոշափուկի խորոված, դուրիանով բլիթներ, խրթխրթան սարդը հենց ձեր դիմաց», - բացատրում է Վիկտորիան:
Չինաստանում սննդի իսկական պաշտամունք է, սննդի սիրահարներին անվանում են «չիհո»: Նրանք նույնիսկ ճանապարհորդում են նոր ուտեստներ փորձելու համար:

Գրեթե անվճա՞ր

Կարծիք կա, որ ՉԺՀ-ում ամեն ինչ շատ էժան է: Սակայն դա արդեն այդպես չէ․ գուցե միայն տեղական միրգ-բանջարեղենը և հասարակական տրանսպորտ (քաղաքային ավտոբուսը՝ մոտ 20 ռուբլի, մետրոն՝ 40 ռուբլի): Պեկինի կենտրոնում անշարժ գույքի գները սկսվում են 15000 դոլարից 1ք․մ համար: Ներմուծված ապրանքատեսակներն, ինչպես օրինակ՝ սպագետին, կարագը, պանիրը, թխվածքը և հացը, երեք անգամ ավելի թանկ են, քան Ռուսաստանում:

Չինացիները նախընտրում են ոչ թե տանը պատրաստել, այլ հավելվածների միջոցով սնունդ պատվիրել, և այստեղ առցանց գնումներն ու առաքման ծառայությունները շատ զարգացած են: Ուհանում կարանտինի ժամանակ սնունդը տներն էին հասցնում պահարանիկ հիշեցնող հատուկ ռոբոտները։

Եվ այստեղ նույնքան են խենթանում տեխնոլոգիաների համար, որքան Ճապոնիայում. Որոշ քաղաքներ արդեն ունեն ռոբոտացված տաքսիներ առանց վարորդի:

Անհնա՞ր է շնչել, և մարդիկ շա՞տ են

Հայտնի չինական սմոգ արտանետող գործարանները վերասարքավորվում են: Մի մասը տեղափոխել են Հարավարևելյան Ասիայի երկրներ, օրինակ ՝ Վիետնամ, Կամբոջա, Թայլանդ:

 

Գոյություն ունի օդի որակի մոնիտորինգի համակարգ. բջջային հեռախոսներում եղանակի կանխատեսման հետ մեկտեղ տեղեկացնում են, արդյո՞ք անհրաժեշտ է պաշտպանիչ դիմակ կրել:

«Բայց շատ քաղաքներում նման խնդիր չկար: Ես ապրում եմ դրանցից մեկում՝ Նանյինում, որը կոչվում է «Երկնային կայսրության կանաչ մայրաքաղաք», - ասում է Վիկտորիան:

Չինաստանն իսկապես բազմամարդ է: Բայց կենսատարածքը շատ գրագետ է կազմակերպված, ուստի նեղվածքի զգացողություն չկա: Չնայած չինացիները սիրում են հավաքվել, զվարճանալ:

Բազմությունը բնորոշ է առևտրային թաղամասերին և գիշերային շուկաներին, որտեղ կարելի է ինչ-որ բան գնել, համեղ ուտել և լուսանկարվել:

Բոլորն իրար նմա՞ն են

Չինաստանում աչրում է 56 ազգություն, իսկ հյուսիսում՝ Հարբինում, կա նաև ռուսական սփյուռք: «Իմ քաղաքում, օրինակ, կան շատ չժուաններ, ովքեր ազգակից են թաիլանդցիներին: Նրանք ունեն իրենց լեզուն, որը բացարձակ նման չէ մանդարինի բարբառին՝ Երկնային կայսրության «լեզվական ստանդարտին», - ասում է Վիկտորիան:

Ընդհանրապես, չինարենի բարբառներն այնքան տարբեր են, որ պեկինցին, օրինակ, չի հասկանա շանհայցուն, եթե նա անցնի տեղական բառբառի: Զբոսաշրջիկը պետք է գոնե թվերի անունները սովորի: Դրանք հաճախ օգտագործվում են բանավոր խոսքում և ինտերնետային հաղորդակցության մեջ՝ չինարենում վանկերի սահմանափակ քանակի պատճառով (ընդամենը 414, չհաշված հնչերանգները):

ԱՅՍՊԵՍ, 88-ը (ԱՐՏԱՍԱՆՎՈՒՄ Է «ԲԱ-ԲԱ») ՆՇԱՆԱԿՈՒՄ Է «ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ»՝ ԱՆԳԼԵՐԵՆ BYE-BYE-ԻՆ ՀԱՄԱՀՈՒՆՉ, 502-ը՝ («ՎՈՒ ԷՐ ԼԻՆ») - «ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ», 517-ը ՝ «ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ ՈՒՏԵԼ», 555 -ը- «ԵՍ ԼԱՑՈՒՄ ԵՄ», իսկ 666-ը ՝ «ՀԶՈՐ Է» (COOL):

8 թիվն այստեղ շատ են սիրում․այն համահունչ է «բարգավաճում» բառին Կրկնակի վեցն «ամեն ամենալավն» է, իսկ ինը՝ «երկարակեցություն»: Միայն չորս թիվը չեն սիրում, այն համահունչ է «մահ» բառին: Որոշ տներ նույնիսկ չորրորդ հարկ չունեն:

Սեփական շշով

Ի պատասխան առողջության հետ կապված ցանկացած բողոքի, այստեղ ձեզ ամենից հաճախ խորհուրդ կտան համընդհանուր դեղամիջոց՝ «ավելի շատ ջուր խմել»: Ընդ որում՝ տաք, թեկուզ եթե դրսում +40 է:

նանընդհատ ջուր են խմում, հատկապես հյուսիսի բնակիչները: Ընդունված է թուրմած թեյով թերմոսը ունենալ մոտը և անընդհատ եռացրած ջուր ավելացնել: Եվ դուք անպայման հետևեք այս օրինակին. Ջուր գտնելը հեշտ է, իսկ այ տարրա՝ ոչ միշտ:

Հանգստություն, միայն հանգստություն

«Իմ սիրած բառերից մեկն է «չհաբուդո» («տեղը կանցնի»,«մոտավորապես»): Եթե խանութում կամ ռեստորանում ձեր պատվիրածի փոխարեն այլ բան են բերել՝ սա «չհաբուդո» է գործողության մեջ: նդ որում, չինացիներն անկեղծորեն կկարծեն, որ ձեզ օգնել են. կապույտ զգեստի փոխարեն կարմիրն են վաճառել, քանի որ այն ավելի գեղեցիկ է» - ասում է Վիկտորիան:

Տաքսու վարորդը կարող է սխալ տեղ տանել, սրճարանում պատվերին մի հավերժություն սպասել։ Բայց այստեղ ընդունված չէ գրգռվածությունը անթաքուստ արտահայտելը: Սկանդալն էլ չի օգնի: Այնպես որ, ցանկացած անհասկանալի իրավիճակում ջուր խմեք և պահպանեք հանգստություն:

Ընդհանրապես, չինացիները շատ բարյացակամ են զբոսաշրջիկների նկատմամբ. ձեր սխալները կվերագրվեն այն փաստին, որ դուք օտարերկրացի եք («լաովայ»), ու, - դե էլ ինչ ձեզնից սպասել: Տեղացիները սովորաբար պատրաստակամ են օգնել: Բայց յուրովի: Երբեմն, վախենալով «դեմքը կորցնելուց», նրանք կարող են բախտաբերի ճանապարհ ցույց տալ, ուստի ավելի լավ է հարցնել մի քանի մարդու:

Ի՞նչ բերել

Իհարկե, հայտնի չինական թեյը: Կարելի է գնել ոչ թե սովորական, այլ վարդի ծաղիկների կամ սև հազազի թեյ. մենք այն անվանում ենք «գոջի», որը թրմելիս մանուշակագույն է դառնում:

Ուշադրություն դարձրեք նաև խեցեղենին՝ խուրմայի կամ դդմի ձևով թեյ պահելու ամաններին: Լավ տարբերակ է ճանդանափայտից (սանդալ) կամ եղջյուրից պատրաստված սանրը, բանալու կախիչը`՝ արևելյան օրացույցի համաձայն տարվա քարե խորհրդանիշով:

Վիկտորիան խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել տեղի արհեստավորների արտադրանքներին՝ հովանոցներին, հովհարներին, գեղագիր մագաղաթներին, ասեղնագործ իրերին:

Եթե համեղ ուտեստներ եք ուզում, փնտրեք չինական հունցզաո խուրմա, հատկապես՝ ընկույզի կամ նուշի միջուկով, ինչպես նաև ալոճենուց պատրաստված քաղցրավենիք կամ չորացրած խուրմա: