Բավ է պառակտվել
26-11-2020 13:45

Ադրբեջանի խորհրդարանը կոչ է արել հեռացնել Ֆրանսիային ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմից

Ադրբեջանի խորհրդարանը կոչ է անում երկրի կառավարությանը՝ դիմել ԵԱՀԿ ղեկավարությանը Ֆրանսիային Մինսկի խմբի համանախագահների կազմից հետկանչի պահանջով։ Միլի Մեջլիսը նաև բողոք է հայտնել Ֆրանսիայի Սենատում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երեկ ընդունված բանաձևի կապակցությամբ և կոչ արել վերանայել

Փարիզի հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունները: Բանախոս Սահիբա Գաֆարովան ասել է, որ «ադրբեջանական ժողովուրդը հետագայում ևս կհամախմբվի նախագահ Իլհամ Ալիևի շուրջ և ի զորու է կանխել պետության և ժողովրդի դեմ ուղղված բոլոր կեղտոտ գործողությունները»:

Ինչպես ավելի վաղ գրել էր Gisher.news-ը, ֆրանսիացի սենատորները նոյեմբերի 25-ին հաստատեցին մի փաստաթուղթ, որով իրենց երկրի կառավարությանը առաջարկվում է ճանաչել ԼՂՀ-ն: Վերին պալատի 305 անդամ կողմ է քվեարկել, մեկը ՝ դեմ: Բանաձևը խորհրդատվական բնույթ է կրում:

Միաժամանակ, Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ Փարիզի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումը ոչ ոքի օգուտ չի բերի: Գերատեսչության կից պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը հիշեցրել է, որ Երևանը նույնպես չի դիմել նման քայլի:
Ադրբեջանի առաջնորդի օգնական Հիքմեթ Հաջիևը բանաձևն անվանել է «մի կտոր թուղթ», որը ընդունվել է հանուն նեղ քաղաքական ամբիցիաների, ինչպես նաև խայտառակ քայլ ֆրանսիական քաղաքականության և պառլամենտարիզմի համար:ց