Բավ է պառակտվել
19-11-2020 12:52

Ֆրանսիայի Սենատը կքննարկի Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու բանաձևը

Ֆրանսիայի Սենատը (խորհրդարանի վերին պալատը՝ խմբ.) նոյեմբերի 25-ին կքննարկի Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու բանաձևի օրինագիծն: Այդ մասին Թվիթերի իր էջում հայտնել է նախագծի համահեղինակ Բրյունո Ռետայոն:
“Նոյեմբերի 25-ին Սենատը կքննարկի Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին բանաձևը ։ Միայն անկախության ճանաչումը թույլ կտա հուսալիորեն երաշխավորել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու ազատությունները թուրքական իսլամիստական էքսպանսիայից”, - գրել է նա։
Բանաձև ներկայացրել են տարբեր խմբակցություններ ներկայացնող 5 սենատոր՝ Բրյունո Ռետայոն (հանրապետականների խմբի ղեկավար), Պատրիկ Կանները, Էրվե Մարսելը (“Ցենտրիստների միություն” խմբի ղեկավար), ինչպես նաև Էլիան Ասասին և Գիյոմ Գոթարը:
Ավելի վաղ Gisher.news-ը գրել էր, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչման նախագիծը ներկայացվել է Ազգային ժողով, այսինքն ՝ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ:

Երկու օրինագծերն առաջարկում են ճանաչել Լեռնային Ղարաբաղը՝ պաշտպանելու նրա բնակչությանը Ադրբեջանի կողմից պատերազմի սպառնալիքից: