Բավ է պառակտվել
19-02-2025 19:25

Իսպանիայում հայտնաբերվել և ապամոնտաժվել է հայկական ընկերությունների համար փողերի լվացման ցանց

Իսպանիայում ձերբակալվել է Ալբանիայից, Սերբիայից, Հայաստանից, Չինաստանից, Ուկրաինայից և Կոլումբիայից հանցավոր խմբավորումների համար փողերի լվացման մեջ ներգրավված 14 մարդ։ Նրանք միջնորդավճար են գանձել իրենց սխեմայով անցած գումարների 2-3%-ի չափով։

Իսպանիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ ցանցը գործել է երկրի տարբեր քաղաքների գրասենյակների միջոցով։ Յուրաքանչյուր կետ ղեկավարվում էր այսպես կոչված «գանձապահի» կողմից, որն ամեն օր մեծ գումարներ էր կանխիկացնում՝ երբեմն մինչև 300,000 եվրո օրական:

Հանցավոր խմբի հաճախորդների թվում են եղել խոշոր հանցավոր կազմակերպությունների, այդ թվում՝ սերբական և ալբանական կարտելների, հայկական մաֆիայի, ինչպես նաև Ուկրաինայի, Կոլումբիայի և Չինաստանի քրեական կառույցների ներկայացուցիչներ։

Հետաքննությունը սկսվել է 2023թ. Հետաքննության ընթացքում պարզվել է, որ ցանցը կոնֆլիկտի մեջ է մտել հայկական մեկ այլ մաֆիոզ խմբի հետ, որը փորձել է թալանել ավելի քան կես միլիոն եվրո։ Թեև հարձակումը կանխվեց, սակայն արդյունքում առաջացած վեճը հանգեցրեց Իսպանիայում Ռուսաստանի և Հայաստանի հանցագործ առաջնորդների հանդիպմանը՝ նպատակ ունենալով լուծել հակամարտությունը և կանխել դրա սրումը։