Բավ է պառակտվել
29-09-2023 15:14

Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի․ Դավիթ Բաբայան

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, կուսակցականներ,

Բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սեւ ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։

Այս որոշումը, բնականաբար, մեծ ցավ, անհանգստություն ու սթրես կպատճառի առաջին հերթին իմ մերձավորներին, բայց վստահ եմ, որ նրանք կհասկանան։

Իմ չներկայանալը կամ ավելի վատ՝ փախուստը լուրջ վնաս կհասցնի մեր բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց, և ես՝ որպես ազնիվ մարդ, աշխատվոր, հայրենասեր և քրիստոնյա, չեմ կարող դա թույլ տալ։

Աստված օրհնի մեր ժողովրդին, թող Ամենազորը կրճատի նրա տառապանքը և ամոքի նրա վերքերը»։

Ֆրանսիայի Սենատը խորհրդաժողով է անցկացրել՝ նվիրված Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի խնդրին
Պուտին. Ղարաբաղում ՀԱՊԿ-ը չպետք է կռվեր Երեւանի համար
Ադրբեջանը շարունակում է քանդել օկուպացված Ստեփանակերտում բնակելի շենքերը
Լրատվամիջոցները տեղեկացել են Արցախի բնակիչներին Հայաստանի քաղաքացիություն ընդունելու ստիպելու մասին
ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ տեղի է ունենում բողոքի ցույց. արցախցիները պահանջում են տուն վերադառնալու երաշխիքներ