Բավ է պառակտվել
18-07-2023 21:56

Արցախի ԱԽ նախկին քարտուղարին երեք մեղադրանք է առաջադրվել․ փաստաբան

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի առանձնատան խուզարկությունից հետո նրան միանգամից երեք մեղադրանք է առաջադրվել, Ազատություն ռադիոկայանին ասել է նրա փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։
«Մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, ինչպես նաև թմրամիջոցներ պահելու համար»,- ասել է նա։ Մարտիրոսյանը նշել է, որ մեկ այլ քրեական գործով Բալասանյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու համար։:
Փաստաբանը ընդգծել է, որ Բալասանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները և ունի ծանրակշիռ փաստարկներ իր անմեղությունը հիմնավորող հանգամանքների շուրջ։
Գեներալ Բալասանյանը ձերբակալվել է հուլիսի 13-ին Ասկերանում գտնվող իր տանը։ Նրա հետ միասին ձերբակալվել են որդին ու եղբայրը։ Ըստ մամուլի հրապարակումների՝ գեներալի որդուն մեղադրանք է առաջադրվել 74,5 մլն դրամի վարկը ոչ նպատակային օգտագործելու համար։ Նախօրեին դատարանը մերժեց Բալասանյանին կալանավորելու Քննչական կոմիտեի միջնորդությունը։

Ձերբակալվել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը․ ԶԼՄ
Հայաստանի ԱԽ քարտուղարը կմեկնի Մոսկվա
Հայաստանի ԱԽ քարտուղարը կոչ է արել Ադրբեջանին կառուցողականություն դրսևորել բանակցային գործընթացում
ԱԽ քարտուղարը կմեկնի Վաշինգտոն՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները
Հայաստանի ԱԽ քարտուղարը պանելային քննարկում կունենա Ադրբեջանի նախագահի օգնականի հետ