Արցախում ձերբակալվել ենթարկվել Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանն ու նրա որդին, հայտնում են հայկական լրատվամիջոցները։
Aravot am-ի տեղեկություններով՝ Բալասանյանին ձերբակալել են Ասկերանի իր տնից։ Նրա հետ միասին ձերբակալվել են որդին, եղբայրն ու քեռորդին։ «Գեներալին ձերբակալել են ցուցադրական՝ դիմակավորված, ձեռքերը ոլորելով»,–գրում է թերթը։
Տեղեկությունը Aravot am-ի հետ զրույցում հաստատեց Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը։
Հայելի am-ը նույնպես հայտնում էԲալասանյանի և նրա որդու ձերբակալման մասին՝ առաջ քաշելով վարկած, որ նա խանգարել է Հայաստանի և Արցախի իշխանություններին։
ԱԺ նախկին պատգամավոր, «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Արցախի ԱԱԾ-ն մոտ 40 րոպե խուզարկել է Բալասանյանի բնակարանը, որից հետո նրան և որդուն ձերբակալել են։
Բալասանյանի ձերբակալման մասին տեղեկությունների պաշտոնական հաստատում դեռևս չկա։